Զարզանդ Դարյան
Զարզանդ Դարյան (Զարզանդ Մովսեսի Մովսիսյան, 1912, փետրվարի 25 - 1984, հոկտեմբերի 28), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1943 թ.)։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931 թ-ին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1954 թթ-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի, «Գրական թերթի», «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրություններում։
1970 թ-ին Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Հանրապետության նախագահը» պիեսը։
Թարգմանվել և առանձին գրքով ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ առավոտը» (Մոսկվա, 1952), «Սայաթ-Նովա» (Մոսկվա, 1973) գործերը։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972 թ.) և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Մահացել է Երևանում։[1]
[խմբագրել] Գրականություն
- Տիգրան Պետրոսյանց, Զարզանդ Դարյան. Կենսամատենագիտություն: Երևան, 1988 թ.:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 149.