Զարեհ Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարեհ Գալֆայան
արմտ. հայ.՝ Զարեհ Գալֆաեան
Ծնվել էփետրվարի 6, 1887(1887-02-06) կամ 1887[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էնոյեմբերի 17, 1939(1939-11-17) կամ 1939[1]
Մահվան վայրՓարիզ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ

Զարեհ Համբարձումի Գալֆայան (փետրվարի 6, 1887(1887-02-06) կամ 1887[1], Կոստանդնուպոլիս[1] - նոյեմբերի 17, 1939(1939-11-17) կամ 1939[1], Փարիզ[1]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի գեղարվեստների վարժարանում, որն ավարտելուց հետո պաշտոնավարել է Կենտրոնական վարժարանում՝ որպես նկարչության ուսուցիչ։ Նրա նկարները առաջին անգամ ցուցադրվել են Կ. Պոլսում. ուշադրություն են գրավել հատկապես «Դոլմա Բահջեն երեկոյան», «Մշուշապատ առավոտը Թոփխանեում», «Ռումելի Հիսարի վերջալույսը» և այլն։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, սովորել նկարչական դպրոցում, նոր նկարներ ստեղծել, որոնք ցուցադրվել են զանազան առիթներով։ Եղել է «Հայ ազատ նկարիչների միության» քարտուղարը։ Կյանքի վերջին տարիներին գերազանցապես զբաղվել է մանրանկարչությամբ[2]։

Գալֆայանի «Ինքնադիմանկար» և «Տրեպորի տեսարան» կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kurkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire 1600-1923. İstanbul: Matüsalem Publications. ISBN 9789759201555.
  • Awetisian, Ōnnik (1960). Peintres et sculpteurs arméniens, du 19eme siècle à nos jours (in French). Amis de la culture arménienne. p. 285.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 221.
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 661