Զավեն Տեր Եղիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Տեր Եղիյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1868(1868-09-08)
ԾննդավայրՄոսուլ, Նինվեի մարզ[1]
Մահացել էհունիսի 4, 1947(1947-06-04) (78 տարեկան)
Մահվան վայրԲաղդադ, Իրաքի թագավորություն[1]
ԳերեզմանԵրուսաղեմ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա
ԱշխատավայրՄելքոնյան կրթական հաստատություն
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և տնօրեն
 Patriarch Zaven I Der Yeghiayan of Constantinople Վիքիպահեստում

Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցի (Զավեն Եղիայան, ծնվել է Մոսուլ, Իրաք, Օսմանյան կայսրություն 1868 - մահացել է Բաղդադ, Իրաք 1947), Պոլսո Հայոց պատրիարք (1913–22)[2]։ Եղել է Պատրիարք Հայոց Ցեղասպանության ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Տեր-Եղիայանը ստացել է իր նախնական կրթությունը Բաղդադում։ Ապա շարունակել է ուսումը Արմաշի դպրեվանքում։ Ծառայել է Դիարբեքիրում որպես առաջնորդ եւ 1913 թվականին ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարք։ Օսմանյան կառավարությունը աքսորել է նրան Բաղդադ 1916 թվականին։ Կ. Պոլիս վերադարձել է 1918 թ. եւ իր պաշտոնը վարել մինչեւ 1922 թ.։

1926 թվականին Զավեն Տեր Եղիայանը դարձել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանի լիազոր տնօրեն։ 1927 թվականին վերադարձել է Բաղդադ։ Նա հեղինակել է «Պատրիարքական յուշերս. վաւերագրեր եւ վկայութիւններ» (Գահիրէ, 1947) հատորը։ Այս հուշագրությունը ներկայացնում է մանրամասն վկայություններ Հայոց Ցեղասպանության մասին եւ աղետը կանգնեցնելու ուղղված Պատրիարքի ջանքերի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131653997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Balakian, Grigoris Balakian ; translated by Peter Balakian with Aris; translated by Peter Balakian with Aris Sevag (2010). Armenian Golgotha : a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed. ed.). New York: Vintage Books. էջ 443. ISBN 9781400096770. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)