Զավեն Ավետիսյան
| Զավեն Ավետիսյան | |
|---|---|
![]() |
|
| ԱԱՀ՝ | Զավեն Ավետիսյան |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 16, 1933 |
| Ծննդավայր՝ | Խաշթառակ, (Իջևանի շրջան) |
Զավեն Վասիլի Ավետիսյան (ծնվ. 1933-ի նոյեմբերի 16-ին), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980-ից։
ԾՆվել է ՀԽՍՀ Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ 1951-ին ընդունվել և 1956-ին ավարտել է Չերնոգովի (Ուկրաինա) ռազմաօդային բարձրագույն օդաչուական ուսումնարանը և որպես զինվորական օդաչու ծառայել Լենինգրադում։ 1958-ին զորացրվել է բանակից։ 1963-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա աշխատել է հայրենի գյուղի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1966-69-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անավան գրականության ասպիրանտուրայում։ 1969-ին «Թումանյանի գեղարվեստական մտածողության հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեսության բաժնում որպես ավագ գիտաշխատող։[1]
Զավեն Ավետիսյանի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ։
- Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տպագրված է նաև Զ. Ավետիսյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
- Գեղարվեստական մտածողության հետքերով (գրականագիտական հոդվածներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 160 էջ։
- Հայ պատմավեպի պոետիկան, Երևան, 1987։
- Մարդը V դարի գրականության մեջ. Անթիլիաս, 1994։
- Գրականության տեսություն, Երևան, 1998։
- Տեքստաբանություն, Երևան, «Վան Արյան», 2000, 120 էջ։
- Նորագույն գրականության զարգացման միտումները, Երևան, «Զանգակ-97», 2003, 240 էջ։
- Նարեկացու Մատյանը, Երևան, 2004։
- Հնի և նորի զուգահեռներում, Երևան, 2008։
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 62։
