Զայաչի կղզի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զայաչի կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորՍանկտ Պետերբուրգ
Երկարություն0,86 կմ
Լայնություն0,43 կմ
Մակերես0,28 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Նապաստակի կղզի (ռուս.՝ Заячий остров, անվանումը թարգմանվել է կղզու Յանիսարի ֆիններեն՝ Jänissaari անունից), կղզի Նևայի գետաբերանին, որտեղ 1703 թվականի մայիսի 27-ին հիմնադրվել է Պետրոպավլովյան ամրոցը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Նևայի գետաբերանի ամենալայն հատվածում, երկարությունը՝ 750 մ է, լայնությունը՝ 400 մ։ Պետրոգրադսկի կղզուց անջատված է Կրոնվերսկի ծոցով։ Այս ծոցի վրա է կառուցվել քաղաքի առաջին՝ Պետրովսկի կամուրջը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի Նապաստակի կղզի, ապրիլ, 2013 թ

Շվեդական գաղութատիրության շրջանում կոչվում էր Լյուստ-խոլմ (Ուրախ կղզի) կամ Լյուստ-էյլանդ (Ուրախ երկիր)։ Ավելի ուշ սկսվեց կոչվել Տոյֆել-խոլմ (Սատանայի կղզի)։ Նման անունն ստացավ ջրհեղեղից հետո, որի արդյունքում ջրի տակ անցավ տեղի բնակատեղին՝ ամբողջ բնակչությամբ։ Քաղաքի կառուցման սկզբնական շրջանում (մոտ 1703 թվական) այս կղզով է փորվել քաղաքի առաջին ջրանցքը, որը նախատեսված էր պաշարման ժամանակ բերդին ջուր մատակարարելու համար[2]։ Պետրոգրադի կղզուց անջատված է Կրոնվերսկի ծոցով։ Այս ծոցի վրա է կառուցվել քաղաքի առաջին՝ Պետրովսկի կամուրջը (ավելի ուշ՝ Իոանովի)։

Սկզբում Պետրոսին առաջարկում էին բնակություն հաստատել Նիենշանց բերդում, սակայն այն հեռու էր ծովից և վատ էր պաշտպանում դեպի գետ ելքերը։ Այդ ժամանակ արքան ուշադրություն դարձրեց ոչ մեծ կղզու վրա։ Ֆիններն այն անվանում էին Իենիսաարի, որը թարգմանվում էր որպես Նապաստակի կղզի։ Սակայն շվեդական գաղութատիրության շրջանում կոչվում էր Լյուստ-խոլմ (Ուրախ կղզի)։

Հենց այստեղ է սկսվել Հյուսիսային մայրաքաղաքի պատմությունը․ 1703 թվականի մայիսի 27-ին փոքրիկ Նապաստակի կղզում հիմնվեց Սանկտ Պետերբուրգ բերդը՝ ապագա քաղաքի առաջին կառույցը։ Շուտով բերդը վերանվանվեց Պետրոպավլովյան՝ այդ տարածքում կառուցված տաճարի անունով։ Նապաստակի կղզին արագ էր կառուցվում՝ իր բաստիոններով և դրանք իրար կապող միջնապատնեշներով։ Դրանցից մի քանիսը հետագայում բազմիցս վերակառուցվեցին, իսկ մյուսներն էլ մեզ են հասել գրեթե անփոփոխ։ Տաճարի կողքին կառուցվեց դամբարան՝ թագավորների և իշխանների համար՝ 60 գերեզմանաքարերով։ Այնտեղ են թաղված 18-19-րդ դարերի ռուս կառավարիչներից շատերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горбачевич К.С., Хабло Е.П.։ Почему так названы?, 2002
  • Даринский А. В. География Ленинграда. — Л.: Лениздат, 1982.
  • Ленинград. Историко-географический атлас. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1981.
  • Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия, 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Бунин М.С.: Мосты Ленинграда

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]