Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան
| Զաիդ II բին Սուլթան Ալ-Նախայան | |
| زايد بن سلطان آل نهيان | |
| ՄԱԷ-ի առաջին նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | դեկտեմբերի 2, 1971 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | նոյեմբերի 2, 2004 |
| Այլ տիտղոսներ ՝ | Շեյխ |
| Նախորդող՝ | չկա |
| Փոխարինող՝ | Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայան |
| Ծննդյան օր՝ | 1916 կամ 1918 |
| Ծննդավայր՝ | Ալ-Ային, Աբու Դաբիի Էմիրություն |
| Վախճանի օր՝ | նոյեմբերի 2, 2004 |
| Վախճանի վայրը՝ | Շեյխ Զաիդի մզկիթ, Աբու Դաբի |
| Հայր՝ | Սուլթան բին Զաիդ Ալ-Նախայան |
Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան (1918? — նոյեմբերի 2, 2004, Աբու Դաբի), 14-րդ ղեկավարը Ալ-Նախայանների տոհմից, որը ղեկավարում է Աբու Դաբիի Էմիրությունը արդեն ավելի քան 250 տարի:
Կենսագրություն [խմբագրել]
Շատ աղբյուրներ պնդում են, որ նա ծնվել է 1918 թվականին, որոշներն էլ 1916-ին (այդ ժամանակ բեդվինները չէին ֆիքսում երեխաների ծննդյան օրերը) Ալ-Ային քաղաքում։
1966 թվականին Շեյխ Զաիդը դարձավ Աբու Դաբիի նահանգի էմիրը։ Նույն տարվա դեկտեմբերին 6 նահանգներ (1972 թվականի փետրվարին նրանց միացավ Ռաս-ալ-Խայմայի Էմիրությունը) միացան և հայտարարեցին նոր ֆեդերացիայի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ստեղծման մասին, ընտրելով նրան նախագահ։ Այս փաստը հաստատեց ֆեդերացիայում Աբու Դաբիի դերը, որպես ամենամեծ, ամենաշատ բնակեցված, ամենահարուստ էմիրություն։ Մեծ է Շեյխ Զաիդի ներդրումը յուրահատուկ պետության ձևավորման մեջ։
Շեյխ Զաիդը զբաղեցնում էր ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը 38 տարիների ընթացքում։ 2001 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերընտրվեց 7-րդ անգամ 5-ամյա ժամկետով։
Forbes հանդեսը գնահատել է նրա անձնական կարողությունը, որին հիմա ժառանգել է նրա ավագ որդին Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանը, կարողությունը կազմում է 20 միլիարդ դոլար։ Մահացել է 2004 թվականի նոյեմբերի 2-ին Աբու Դաբի քաղաքում։
Իր երկարատև կյանքի ընթացքում Շեյխ Զաիդը մեծացրել է 19 որդիներ, որոնք ներկայումս գրավում են բարձր պետական պաշտոններ կամ ունեն անձնական բիզնես։ Արևմտյան աղբյուրներից հայտնի է դարձել, որը Շեյխ Զաիդը ամուսնացած է եղել 9 անգամ, սակայն միաժամանակ չի եղել 4 կնոջից ավել, հակառակ պարագայում դա դեմ է իսլամական օրենքներին։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան կատեգորիայում։ |