Զազիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զազիրք, արյունածուծ երկթևանի միջատների տարբեր տեսակների մեծ խումբ, որի մեջ մտնում են մոծակները, մժեղները, մլակները, գիշերային մլակները, մժղուկները, մոզերը, քոռուկները, գորեխները և որոշ արյունածուծ ճանճեր։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարզում։ Արտաքին մակաբույծներ են, նաև մարդու և կենդանիների մի շարք մակաբուծային ու վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, խլնախտ, ձիերի վարակիչ սակավարյունություն, մարդկանց մալարիա, լեյշմանիոզ, տուլարեմիա և այլն) փոխանցողներ։

Զազիրքի համախմբված տեսակների զարգացումն ու զանգվածային բազմացումը կապված են խոնավության, հոսող և կանգնած ջրերի առկայության հետ։ Զազիրքի զգալի տնտեսական վնասներ է պատճառում, որից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել պայքարի համալիր միջոցառումներ, զարգացման առաջին փուլում (թրթուրային շրջան) և սեռահասուն ձևերի դեմ տարբեր միջատասպան ու վանող պատրաստուկների օգտագործում։ Արդյունավետ է նաև կենդանիների գիշերային արածեցումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։