Զաբել Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաբել Բոյաջյան
արմտ. հայ.՝ Զապէլ Թովմաս Պոյաճեան
Ծնվել է1872[1]
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա[1]
Վախճանվել էհունվարի 26, 1957(1957-01-26)[1]
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
Մասնագիտություննկարչուհի, գրող, թարգմանչուհի և էսպերանտիստ
ԱզգականներՍեմյուել Ռոջերս
 Zabelle C. Boyajian Վիքիպահեստում

Զաբել Թովմասի Բոյաջյան (1872[1], Դիարբեքիր, Թուրքիա[1] - հունվարի 26, 1957(1957-01-26)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), հայ նկարիչ, գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873 թվականին, Դիարբեքիր նահանգի Ամիդ քաղաքում, Դիարբեքիրում բրիտանացի փոխ-հյուպատոս Թոմաս Բոյաջյանի և Կատերին Ռոջերսի (անգլիացի գրող Սամուել Ռոջերսի ժառանգ) ընտանիքում։ Համիդյան ջարդերի ժամանակ հոր սպանությունից հետո, 1895 թվականին մոր և եղբոր՝ Հենրիի հետ տեղափոխվում են Լոնդոն, որտեղ սովորում է Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Տիրապետել է անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, շվեդերեն, էսպերանտո լեզուներին։ Բոյաջյանը եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից. 1907 թվականին որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացման[2][3]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյաջյանը նաև ստեղծագործում էր։ Նրա առաջին նովելը՝ «Եսթեր. մի կյանքի սիրավեպը», որում նկարագրվում են Սասունի ջարդերը, հրատարակվել է 1901 թվականին։ Գիրքը մակագրել է «Վարդենի» անվամբ։ Մոտ է եղել Րաֆֆու կնոջ Աննա Րաֆֆիի և նրա որդիների՝ Արամի և Արշակի հետ, ովքեր Լոնդոն էին տեղափոխվել Րաֆֆու մահից հետո։ «Արարատ» ամսագրում Բոյաջյանը հրատարակել է թարգմանություններ Րաֆֆու նովելներից։

Անգլերեն է թարգմանել և առանձին գրքով հրատարակել Ավետիք Իսահակյանի «Աբու լալա Մահարի» պոեմը, որն ունեցել է երեք տպագրություն։ Բոյաջյանն իր ամենամեծ գրական հաջողություններից է համարել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ծավալուն հատորում ընդգրկվելը։ Այդ ժողովածուում զետեղվել են տարբեր ազգերի հեղինակների հոդվածներ կամ բանաստեղծություններ[4]։

Բոյաջյանը մահացել է Անգլիայի Սիֆորդ բնակավայրում, 1951 թվականին։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբել Բոյաջյանը վրձնել է տասնյակ երփնագիր աշխատանքներ՝ դիմանկարներ և բնանկարներ։ Ստեղծել է Րաֆֆու և զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenian Legends and Poems. Trans. Z. C. Boyajian. New York։ Columbia University Press, 1st ed., 1916.
  • Gilgamesh: A Dream of the Eternal Quest. London։ George W. Jones, 1924.
  • In Greece with Pen and Palette. London։ J.M. Dent & Sons, 1938.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Zoryan Institute Archives. Zabelle C. Boyajian Papers [1] Արխիվացված 2013-12-03 Wayback Machine. Retrieved on April 8, 2012.
  3. A. A. Bedikian, "The Poet and Artist: A Profile of Zabelle Boyajian" Ararat Magazine Vol. 1, No. 3, Summer 1960 [2] Արխիվացված 2010-09-26 Wayback Machine. Retrieved on April 13, 2012.
  4. Khatchatur I. Pilikian, 95th Anniversary of Zabelle Boyajian's Armenian Legends and Poems [3]. Retrieved on April 8, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբել Բոյաջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 375