Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկություն։

Հիմնադրվել է 1951 թվականին։ 1958 թվականին միացել է Երևանի մահուդի ֆաբրիկային, իսկ 1963 թվականին՝ անջատվել։ Սկզբում թողարկել է միայն մանած թել (ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1951-ին՝ 157 տ)։ 1953 թվականին սկսել է նուրբ բրդյա գործվածքների զանգվածային արտադրությունը։ Ունեցել է մանվածքային, գործվածքային և ներկման-վերամշակման արտադրություններ։ Հումքը ստացել է Շուլավերի (ՎԽՍՀ) և Եվլախի (ԱԽՍՀ) բրդի լվացման ֆաբրիկաներից։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1980 թվականին թողարկել է 4,5 միլիոն մ գործվածք։ Արտադրանքի 95%-ն իրացվել է խորհրդային մյուս հանրապետություններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406

Կատեգորիա:1951 հիմնադրումներ Հայաստանում