Կրոնը Երևանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երևանի հոգևոր կյանքից)

Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, որի բնակչությունը կրոնադավանաբանական տեսանկյունից բազմաճյուղ է, ինչը վերջին տարիներին առավել ընդգծված դրսևորում ունի։ Այստեղ գործունեություն են ծավալում ինչպես քրիստոնեական հիմնական ուղղությունները և վերջինների կողմից անընդունելի համարվող կրոնական կազմակերպությունները, այնպես էլ այլ կրոնների կրողներ։

Երևանի բնակչության հիմնական կրոնը քրիստոնեությունն է, որը դրսևորվում է ինչպես ավանդական եկեղեցիների, այնպես էլ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների և հարանվանությունների ծավալած գործունեությամբ։

Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության կողմից անցկացրած մարդահամարի տվյալների՝ Երևան քաղաքի բնակչության 98 %-ը Հայ առաքելական եկեղեցու, 0,7 %-ը ավետարանական, 1,3 %-ը այլ կրոնական ուղղությունների հետևորդներ են[1]։ Սակայն մարդահամարի տվյալներն ամբողջական համարվել չեն կարող, քանի որ հարցվածներից շատերը թաքցնում են իրենց կրոնական պատկանելությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]