Երևանի կոշիկի Մասիս արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի կոշիկի մասին արատադրական միավորում, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկություն Հայաստանում։ Հիմնադրվել է 1962 թվականին։ Ներառում էր Երնանի № 1, 2, 4-րդ (Քանաքեռի), 5, 6, 7-րդ (Չկալովի անվան), 12 («Երկոշ») ֆաբրիկաները, կոշիկի նորաձևության տունը, Լենինականի № 2 և 3, Կիրովակաևի № 10 («Նոր-ուղի»), Կամոյի № 8 ֆաբրիկաները։ Միավորման գլխամասային ձեռնարկությունը Երևաևի № 2 և 3 ֆաբրիկան էր։

Արտադրել է տղամարդու, կանանց, մանկական կոշիկ։ 1962 թվականին թողարկել է 5 միլիոն 200 հազար, 1975 թվականին՝ 10 միլիոն 200 հազար զույգ կոշիկ, որի 10%-ն ուներ որակի նշան, 25%-ը՝ «Ն» ինդեքս, իսկ 6%-ը հատուկ նրբագեղ էր։ Արտադրանքն իրացվել է նախկին Խորհրդային ՄԻությունում, առաքվել Խորհրդային Ռուսաստան, միջինասիական հանրապետություններ, ինչպես նաև սոցիալիստական ճամբարի 3 երկիր՝ Վիետնամ, Չեխոսլովակիա, Լեհաստան։ Միավորման ձեռնարկություններում աշխատում էր մոտ 6 հազար մարդ։ 1976 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 572