Երևանի թիվ 65 ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի թիվ 65 ավագ դպրոց

Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը ստեղծվել է 1951 թվականին և մինչև 1956 թվականը գործել Երևանի թիվ 32 դպրոցի տարածքում։ 1956 թ. շահագործման է հանձնվել դպրոցի առաջին մասնաշենքը, որոշ ժամանակ անց՝ երկրորդը։

Հիմնադրման օրվանից դպրոցը աչքի է ընկել կրթական, մշակութային, սպորտային հաջողություններով, հանդես եկել տարբեր պետություններում՝ լավագույնս ներկայացնելով ոչ միայն դպրոցը, այլ նաև՝ ՀԽՍՀ-ն և Հայաստանի Հանրապետությունը։ Դպրոցն ավարտել են շուրջ 5000 շրջանավարտներ։

1989 թվականից դպրոցն իր դռները բացեց Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների առաջ։ Դպրոցը համագործակցում է տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ՝ իրականացնելով կրթական, մշակութային բարեփոխումներ, հումանիտար, բարեգործական աշխատանքներ, փոխանակումներ։ Այստեղ է գտնվում հայ մեծ պատմաբան, ականավոր գործիչ Առաքել Բաբախանյանի՝ Լեոյի միակ թանգարանը։ Դպրոցը ունի ժամանակակից համակարգչային սենյակ, ֆիզկուլտուրայի դահլիճ և բավականին մեծ հրապարակ, հոգևոր-մշակութային կենտրոն՝ էլեկտրոնային գրատախտակով, էլեկտրոնային հրաձգարան, գրադարան, դահլիճ՝ 120 տեղով և ժամանակակից բեմահարթակով, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, պատմության և կենսաբանության կաբինետներ, ներառական կրթության կենտրոն, սեմինարների և վերապատրատումների սենյակ։

2010 թվականին դպրոցը դարձել է ավագ։ Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաիրավագիտական, լեզվաբանական և տնտեսագիտական։

Դպրոցը ունի Աշակերտական, Ծնողական, Ուսուցչական և Մանկավարժական խորհուրդները։ Դպրոցը ՀՀ Կրթության և Գիտության նախարարության անմիջական հսկողության տակ է։ Տնօրենն է, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Նորայր Խրիմյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հասցե` ՀՀ, Երևան, Շենգավիիթ, Ֆրունզեի 56/հեռ.` 48-01-11