Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
ԿարգախոսԴպրոցը մեր հավերժումի առհավատչյան է
Հիմնադրված է1965
Անվանված էՍմբատ Բյուրատ
ՏնօրենԼիլիթ Անտոնյան
Աշակերտներ923
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնք, Պարույր Սևակի փողոց, 89 շենք

Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Սմբատ Բյուրատի անվան 125 դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին։ 1997 թվականին անվանակոչվել է բանաստեղծ և հրապարակախոս Սմբատ Բյուրատի անունով։ Դպրոցը սերտ կապերի մեջ է եղեռնազոհ բանաստեղծ Սմբատ Բյուրատի հարազատների հետ, որոնք ապրում են ԱՄՆ-ում[1]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի առաջին տնօրենը եղել է Մարուսյա Ազարյանը։ 1980-1983 թվականներին դպրոցը ղեկավարել է Ալեքսեյ Պապյանը։ 1983-2001 թվականներին դպրոցի տնօրենն է եղել Յուրի Հարությունյանը։ 2001 թվականից դպրոցը ղեկավարում էր Ծովինար Ղազարյանը, իսկ արդեն 2015 թվականից սկսած դպրոցը ղեկավարում է Լիլիթ Անտոնյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.