Երրորդ ուղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երրորդ ուղի-ն քաղաքականություններ են որոնք կը փորձեն մոտեցնել ձախ եւ աջ քաղաքականությունները մեկը մյուսից`սատարելով ազատական տնտեսական քաղաքականություններ իսկ սոցիալական հարցերի մէջ՝սատարել առաջադեմ դիրքորոշումներին :

Երրորդ ուղիի ծագումը[խմբագրել]

Երրորդ ուղիին տերմինը փորձեձ բացատրել բազում քաղաքական գաղափարաբանություններն ու դասընթացները վերջին դարերու ժամանակ.ան օգտագործվեցաւ առաջադիմականների կողմից 20-րդ դարի վաղաժամներում : 1950ական թվականներին,երրորդ ուղին նորից սկսաւ աճիլ բայց այս անգամ ազատական տնտեսագետ Վիլհելմ Րօէպքէ(Wilhelm Röpke)յի կողմից որը զարգացուց սոցիալ շուկայական տնտեսությունը.նոյն թվականների ժամանակ,Բրիատանիայի վարչապետ Հարոլտ Մաքմիլան(Harold Macmillan)-ը պահպանողական կուսակցության մղեց դեպի խառն տնտեսությունը եւ իր գաղափարները գրեց իր գիրքի մէջ,«Միջին ուղի»անունով :

Երրորդ ուղին եւ սոցիալ դեմոկրատիան[խմբագրել]

1950ականներին,Բրիտանիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Հոկ Կայցքըլլ(Hugh Gaitskell)ը պահանջեց որ իր կուսակցությունը փոխէ իր տնտեսական եւ քաղաքական դիրքորոշումները սակայն իր որոշումը ընդդիմություն ստացաւ իր կուսակցության անդամները. իր ընկեր Անթոնի Գրոնլանտ(Anthony Cronsland)-ը արտասանեց իր խոսքը որը շատ ազդեցությունը գտաւ կուսակցության բարեփոխական թեւին մէջ եւ իր խոսքն էր«Մենք կրնանք հասնիլ ընկերվարության հավասարությունով եւ ոչ թէ պետական սեփականատիրությունով»: 1980ականներուն Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ եւ վարչապետ Պօպ Հոք(Bob Hawke)-ը կատարեց շարք մը տնտեսական բարեփոխումներ՝աձնականացնելով պետության կողմէ սեփականածված շատ մը ընկերություններ.նոյն քաղաքականությունները կատարվեցան Իսպանիայի վարչապետ Ֆելիբէ Կոնզալեզ(Felipe Gonzalez)-ի ժամանակ,բայց ան կատարեց աւելին որովհետեւ ան մտցուց իր երկրին ՆԱՏՕ ռազմական դաշինքին մէջ: 1990ականներուն Բրիտանիացի սոցիալ դեմոկրատ տեսաբան Անթօնի Կիտենզը զարգացուց երրորդ ուղիի քաղաքականությունները իր«երրորդ ուղին.սոցիալ դեմոկրատիայի նորարացուցիչը»գրքին մէջ եւ այդ գաղափարները հետզհետէ սկսան տարածվիլ համայն աշխարհի մէջ նոյնիսկ գրեթէ բոլոր սոցիալ դեմոկրատական կուսակցությունները սկսան գործել Կիտենզի գաղափարների վրայ : Երրորդ ուղիի ցույց տվեց թէ կարելի է կապիտալիզմըդարձնել աւելի մարդկային եւ արդար համակարգ՝աշխատանքի շուկայի եւ բարեկեցության համակարգների մէջ բարեփոխումներ հաստատելով :

Երրորդ ուղիի քաղաքականությունները[խմբագրել]

Երրորդ ուղին նորարացուց սոցիալ դեմոկրատիային եւ արդիականացուց նրան արդի ազատ շուկայական տնտեսության հետ որպեզի կրնայ մրցակցիլ նորազատական կուսակցությունների դեմ : Երրորդ ուղին ծնունդ առաւ որպեզի սոցիալ դեմոկրատական կուսակցությունների համակիրների թիւը աճեցնէ որովհետեւ 1980ական թվականներին գրեթէ բոլոր սոցիալ դեմոկրատ կուսակցությունները կառավարությունից դուրս էին եւ ժողովուրդը մեծամասնությամբ աջակցումեր նորազատական քաղաքականություններին.սոցիալ դեմոկրատիան փորձեց արդիականացնել իր ինքզինքը : Երրորդ ուղիի սոցիալ դեմոկրատները գործադրեցին հետեւեալ քաղաքականությունների վրայ. 1-Պետության կողմէ սեփականատիրված գույքերի անձնականացում. 2-Տնտեսական անձնականացում եւ ապակենդրոնացում. 3-Ֆինանսական հատվածի ապակենդրոնացում. 4-Աւելի ծախսում եւ ներդրումներ կրթության եւ առողջության հատվածներին մէջ. 5-Ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրություններ. 6-Ցածր եւ միջին դասակարգերին ապահովել ցածր հարկերով. 7-Փոքր եւ միջին բիզնեսներին աջակցում. 8-Վերականգնվող էներգիայի գործադրում.

Նմուշներ[խմբագրել]

Բրիտանիայի մէջ երբ որդերգվեցաւ երրորդ ուղիի քաղաքականություններ(Թոնի Պլէր-ի ժամանակ),երկիրը տնտեսական աճում տեսաւ,կրթությունը ավելի առաջացաւ,փոքր բիզնեսների թիվը աճեցաւ եւ անգործությունը նվաճեցաւ: Գերմանիայի մէջ(Կերհարտ Շրօէտր-ի ժամանակ)՝աշխատավոր միգրանտների թիվը աճեցաւ,Վերականգնվող էներգիայի գործադրումը շատցաւ եւ բարեկեցության համակարգի մէջ բարեփոխումներ հաստատվեցին: