Երվանդ Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Սարաֆյան
Ծնվել է1888
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1917
Մահվան վայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբժիշկ

Երվանդ Սարաֆյան (Արուանդ) (1888, Կոստանդնուպոլիս - 1917, Դամասկոս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականին, Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։

1914 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Մի քանի ամիս բժիշկ է աշխատել։

1914 թվականին սկսած Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ, և ուղարկվելով Սիրիայի ռազմաճակատ, զինվորական բժիշկ ծառայել։

1917 թվականին Պա­ղես­տի­նի ռազմաճակատում գործողությունների ժամանակ ոտքից վիրավորվել է և Դամասկոսի զինվորական հիվանդանոց տեղափոխվել։ 1917 թվականին ստացած վերքի պատճառով մի քանի ամիս հիվանդանոցում տառապել է թուրք բժիշկներից դիտավորյալ բուժում և խնամք չստանալու հետևանքով։

Մահացել է 1917 թվականի ամռանը, Դա­մաս­կո­սի զինվորական հիվանդանոցում, արյան վարակումից՝ 29 տարեկանում։

Ավելորդ չէ ասել, որ այդ ժամանակ Դամասկոսում կար Օսմանյան բժշկական համալսարան, որտեղ եվրոպական բժշկական և վիրաբուժական համալսարաններն ավարտած բարձրակարգ բժիշկներ էին աշխատում, ինչպես նաև կար ֆրանսիացի Գթության քույրերի լավ կազմակերպված հիվանդանոց, որը զինվորական իշխանությունը գրավել էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։ 43 Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։