Երվանդ Կոպելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Կոպելյան
Ծնվել է1923 նոյեմբերի 10
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էդեկտեմբերի 15, 2010(2010-12-15) (տարիքը 87)
Վախճանի վայրՍտամբուլ
ԳերեզմանBalıklı
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Թուրքիա
Երվանդ Կոպելյան Վիքիդարանում

Երվանդ Կոպելյան (նոյեմբերի 10, 1923(1923-11-10), Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 15, 2010(2010-12-15), Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Ռումելիհիսարի Թադեոսյան վարժարանում։ 1937 թվականին ավարտել է Էսայան վարժարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1947 թվականից՝ «Մարմարա» օրաթերթում տպագրելով պատմվածքներ։ Հետագայում բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական և այլ բնույթի հոդվածներ է տպագրել պոլսահայ գրեթե բոլոր պարբերականներում։ Եղել է վարիչ-խմբագիրը «Լույս» (1948-1950), «Դեպի լույս» (1950-1951) գրական շաբաթաթերթի։ Աշխատակցել է Բեյրութում լույս տեսնող «Այգ» օրաթերթին և Փարիզի «Լուսաղբյուրին»։ 1948 թվականին լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն «Երանի թե» խորագրով։ Օգտագործել է Ե. Նորենց, Մաքսուտ, Երանոսյան, Գայլ Վահան, Շահան Մելիք-Շահինյան, Անարժան դպիր, Աքլոր եղբայր, Դավիթ ծածկանունները[1]։

Հիմնել է «Կոպէլ» հրատարակչությունը և 1970 թվականին լույս ընծայած «Փարձանք» գրական-հասարակական-երգիծական շաբաթաթերթը, որը տպագրվել է 9 համար։

Աշխատակցել է «Երջանիկին Տարեգիրքը»-ին, «Ակօս»-ին, Փարիզի «Լուսաղբիւր»-ին, «Այսօր»-ին, «Ճառագայթ»-ին, «Ժպիտ» մանկապատանեկան ամսաթերթին։ Թարգմանել է Բորիս Պաստեռնակի, Ռ.Սթիվենսոնի, Հերբերտ Ուելսի, Չարլզ Դիքենսի, Լուիս Քերոլի, Ջոնաթան Սվիֆթի և այլոց ստեղծագործություններից։ Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո»-ի նրա թարգմանությունը 1960-ականներին տպագրվել է «Մարամարա»-ում։ 1992 թվականին Անարժան Դպիր գրչանունով հրատարակել է «Եօթն օրը հեղ մը» քրոնիկները։ Օգտագործել է Ե. Նորենց, Մաքսուտ, Երանոսյան, Գայլ Վահան, Շահան Մելիք-Շահինյան, Անարժան դպիր, Աքլոր եղբայր, Դավիթ, Տիրացու ծածկանունները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1998

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երանի թե», 1948, բանաստեղծությունների ժողովածու
  • «Խճանկարներ»,1968
  • «Աշխարհի իններորդ հրաշալիքը», 1972
  • «Երազ չունեցող մարդիկ», 1984
  • «Մենք անունը «Հայ Ծաղիկ» դրինք», 1991
  • «Հողով մկրտուածները», 1992
  • «Կեանքի լուսանցքէն», 1998, 2003, պատմվածքների ժողովածուներ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 122.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]