Երվանդ Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Թորոսյան
Ծնվել էապրիլի 5, 1900(1900-04-05)[1]
Ճլոխան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 18, 1943(1943-08-18)[1] (43 տարեկան)
Ագարակ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՃլոխան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Մատենադարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Երվանդ Սիոնի Թորոսյան (ապրիլի 5, 1900(1900-04-05)[1], Ճլոխան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 1943(1943-08-18)[1], Ագարակ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ճլոխան (այժմ՝ Բենիամին, Շիրակի մարզ) գյուղում։ Սովորել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ծխական դպրոցում, ապա իբրև գրաշար աշխատել Ափինյանների տպարանում։ 1924-1927 թվականներին սովորել է Լենինականի Մռավյանի անվան բանֆակում։ Այնուհետև ուսուցչություն է արել տարբեր վայրերում։ 1931-1936 թվականներին սովորել է Երևանի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, միաժամանակ, որպես պատմության ուսուցիչ, աշխատել Երևանի ինդուստրիալ բանֆակում։ 1938-1940 թվականներին եղել է Էջմիածնի, ապա Երևանի մատենադարանի տնօրեն։ 1939-1942 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։

Մկրտիչ Մկրյանի հետ կազմել է Ֆրիկի «Բանաստեղծություններ» ժողովածուն (Երևան, 1941)։ Կազմել է նաև հայ գրականության դասագրքեր միջնակարգ դպրոցի համար։ Հավաքել ու գրի է առել առակներ, հեքիաթներ, մանրավեպեր։ Մահացել է Ղափանի շրջանի Ագարակ գյուղում։ Աճյունը տեղափոխվել է հայրենի գյուղ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=9471
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 197.