Երվանդ Գոջաբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Գոջաբաշյան
Ծնվել էհուլիսի 14, 1939(1939-07-14) (84 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966)
Մասնագիտությունքանդակագործ
Երվանդ Գոջաբաշյան Վիքիդարանում
 Yervand Gojabashyan Վիքիպահեստում

Երվանդ Արշակի Գոջաբաշյան (հուլիսի 14, 1939(1939-07-14), Հալեպ, Սիրիա), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Գոջաբաշյանը ծնվել է 1939 թվականին, Հալեպում։ 1946 թվականին Գոջաբաշյանների ընտանիքը հայերնադարձել է։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ դեկորատիվ արվեստների բնագավառներում[1]։ 1967 թվականից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։

1980 թվականից բնակվում է Լոս Անջելեսում[2]։

Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[3], Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի փայտարվեստի թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծերունի», 1964, որձաքար, դիմաքանդակ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
  • «Սրբուհի», 1965, դիմաքանդակ, սև տուֆ
  • «Զրույց», 1967, փայտ
  • «Աղավնի», 1967
  • «Հովվերգություն», 1967, փայտ
  • «Անուշ», 1969
  • Երևանի «Անի» հյուրանոցի ճակատի բարձրաքանդակ, 1970, կարմիր տուֆ
  • Դուշանբեի Արվեստի ինստիտուտի շենքի ճակատի բարձրաքանդակ, 1969-1970, կարմիր տուֆ
  • Թումանյանի կիսանդրին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բակում, 1971
  • «Էմմա», 1973
  • «Պատանեկություն», 1973
  • «Շոպենի դիմաքանդակ», 1983
  • «Հավերժություն», 1983, Լոս Անջելես
  • «Նահատակվածի հիշատակը», 1984, Լոս Անջելես
  • «Մկրտության ավազանը», 1989, Լոս Անջելես
  • «Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալներ», «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ թագավոր», 2001 (Սուրբ Էջմիածնի տաճարի նորակառույց մուտքի խորաքանդակներ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Առուստամյան . «Օրինակելի և ճշմարիտ արվեստի վկայություն» (2016 թ.): «Գարուն» ամսագիր, հ. 3, էջ 41- 43։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «երվանդ գոջաբաշյան :։ Մարդիկ Հայրենադարձության թանգարան». hayrenadardz.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  3. «Годжабашян Ерванд». mamy.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Գոջաբաշյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Գոջաբաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 160