Երվանդյան Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդյան Հայաստան
 Ուրարտու Մ.թ.ա. 6-րդ դար - Մ.թ.ա. 201 Մեծ Հայք 
Փոքր Հայք 
Ծոփքի թագավորություն 
Կոմմագենե 
Քարտեզ
Երվանդյան Հայաստանը
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արմավիր
Երվանդաշատ
Մակերես 400.000 կմԱ (մ.թ.ա. 331)
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հեթանոսություն
Զորք 48.000, որից 40.000 հետևակ, 8.000 հեծելազոր
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Երվանդունիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Երվանդյան Հայաստան, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 6-րդ դար - մ.թ.ա. 201 թթ.։ Թագավորությունն անկախացավ Երվանդունիների արքայատոհմի օրոք, Ուրարտուի կործանումից քիչ անց։ Սակայն հետագայում Հայաստանն ընկավ Աքեմենյանների իշխանության տակ և վերածվեց սատրապության, չնայած այն պահպանում էր ներքին ինքնավարություն։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո, Երվանդյան Հայաստանը բաժանվեց մի քանի ինքնուրույն թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և հետագայում Կոմմագենե։

Պատմություն[խմբագրել]

Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմե-Շուպրիա
Նաիրի
Վանի Թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
 • Երվանդունիներ •
Երվանդյան Հայաստան
Փոքր Հայք
Ծոփքի թագավորություն
Կոմմագենեի թագավորություն
 • Արտաշեսյաններ •
Տիգրան Մեծ
 • Արշակունիներ •
Քրիստոնեության ընդունում
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
 • Բագրատունիներ •
Բագրատունյաց թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կարսի թագավորություն
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Սյունիքի թագավորություն
 • Ռուբինյաններ •
 • Հեթումյաններ •
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
 • Զաքարյաններ •
Զաքարյան Հայաստան
Օտար տիրապետություն
1375 - 1918
Հայ ազատագրական պայքար (15-16-րդ դարեր)
Հայ ազատագրական պայքար (17-18-րդ դարեր)
Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում
Արևմտյան Հայաստանը Թուրքիայի կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց Ցեղասպանություն
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայոց պորտալ
Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը

Մ.թ.ա. VI դ. 70-ական թթ. Հայոց թագավորությունը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։

Հայը Երվանդյան Հայաստանից բերում է ընծա Աքեմենյան արքային

Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. VI-IV դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Սակավակյաց Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Երվանդյանը (մ.թ.ա. 560-մ.թ.ա. 530-ական թթ.), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Բ Մեծի հետ մ.թ.ա. 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ մ.թ.ա. 537-ին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դ. վերջը։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Երվանդյան Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 - մ.թ.ա. 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։ Մ.թ.ա. III դ. վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ.թ.ա. 200-ին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ Վերջինին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։

Ծոփք-Կոմմագենե[խմբագրել]

Մեծ Հայքի անտրոհելի տիրույթ է կազմել նաև Կոմմագենե «աշխարհը»։ Մ.թ.ա. III դ. կեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս (Շամ) Երվանդունին հռչակվել է թագավոր։ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև մ.թ.ա. III դ. վերջը պահպանել է իր ինքնուրույնությունը։ Սամոսի անունով հիմնվել են Սամոսատ (Կոմմագենեում) և Սամոկրատ (Ծոփքում) հելլենիստական քաղաքները։ Մ.թ.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արսամեսը (Արշամ), որը հիմնել է Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում)։ Մ.թ.ա. III դ. վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն և հպատակեցրել Ծոփքը, որի արքա Քսերքսեսը մ.թ.ա. 201-ին սպանվել է դավադրությամբ, Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին (Զարեհ)։

Հետևանք[խմբագրել]

Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png