Երջանիկ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երջանիկ Առաքելյան
Ծնվել էմայիսի 15, 1918(1918-05-15)[1]
ԾննդավայրՄաքրավան, Կոտայքի մարզ, Հայաստան
Վախճանվել էօգոստոսի 4, 1981(1981-08-04)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԾաղկաձոր
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀրազդան
Երջանիկ Առաքելյան Վիքիդարանում

Երջանիկ Գեղամի Առաքելյան (մայիսի 15, 1918(1918-05-15)[1], Մաքրավան, Կոտայքի մարզ, Հայաստան - օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանիկ Առաքելյանը ծնվել է Մաքրավանք գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937 թվականին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։ 1938 թվականին աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956-1958 թվականներին որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-1962 թվականներին՝ «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1962-1968 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ Մահացել է Երևանում, թաղվել է Ծաղկաձոր քաղաքում[2]։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղիկներ, Ե. Հայպետհրատ, 1961, 20 էջ։
  • Սիրտը երգում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
  • Շեկ Մինասն ու դիմակները, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
  • Արևի ժպիտը, Երևան, «Հայաստան», 1972, 40 էջ։
  • Կապույտ անձրև (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1973, 148 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում տեղ են գտել նաև Ե. Առաքելյանի մի քանի գործեր), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Տասը չափիր, մեկ կտրիր, Երևան, «Հայաստան», 1975, 56 էջ։
  • Գույների համանվագ (ժողովածուն ընդգրկում է «Լուսաստղ» պոեմը և բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 224 էջ։
  • Կարոտները չեն հեռանում (բանաստեղծություններ, թարգմանություններ, փոխադրություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 240 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործ ունի նաև Ե. Առաքելյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
  • Թևավոր բարդի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող, 1982, 212 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Պլատոն Վորոնկո, Քո գրքույկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 30 էջ։
  • Օ. Պանկո-Յաշ, Փոքրիկ տղայի հետ պատահած մեծ նորությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 13 էջ։
  • Իշտվան Կորմուշ, Փոքրիկ տղայի և հրաշք եղնիկի մասին (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1965, 30 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1971, 28 էջ։
  • Կարլոս Ալվարես, Երգը մենախցում, Երևան, «Սովետական գրող», 1980, 46 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://armradioarchive.am/ar/8QpCQiV
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 51-52.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանիկ Առաքելյան» հոդվածին։