Երկրորդ հայկական լեգեոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ հայկական լեգեոն (լատ.՝ Legio Secunda Armeniaca), երկրորդ հայկական լեգեոնը Հռոմեական կայսրությունում: Գործել է կայսրության գոյատևման վերջին դարերում: Առաջին անգամ հիշատակվում է «Notitia Dignitatum» աշխատությունում: Լեգեոնը հավանանաբար ձևավորվել է մ.թ. 2-ից 3-րդ դարերում Փոքր Հայքում` կայսրության կազմի մեջ մտնող հայկական հողերը պաշտպանելու նպատակով: Լեգեոնը մասնակցել է Հուլիանոս Ուրացողի պարսկական արշավանքին (գարուն— ամառ 363 թ.):