Երկրաջերմային գրադիենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերմաստիճանի սխեման երկրի ընդերքում

Երկրաջերմային գրադիենտ (լատին․՝ gradiens-քայլող), ապարների ջերմության բարձրացման չափը Երկրի ընդերքում յուրաքանչյուր 100 մ խորանալիս։ Երկրաջերմային գրադիենտը տատանվում է 0,5-20 °C սահմաններում և կախված է տեղանքի գեոտեկտոնական դիրքից, ապարների ջերմահաղորդականությունից, ընդերքից եկող ջերմային հոսքի խտությունից, հրաբխային օջախների կամ սառչող ինտրուզիաների առկայությունից, ռելիեֆի բնույթից և երկրաբաևական այլ գործոններից։ Երկրակեղևում երկրաջերմային գրադիենտի միջին արժեքը 3 °C է իսկ Հայաստանի տարածքի որոշ մասերում՝ 5 °C։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 626
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաջերմային գրադիենտ» հոդվածին։