Երկրային էլիպսոիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրային էլիպսոիդ, երկրի ձևը (գեոիդը) լավագույնս ներկայացնող պտտման էլիպսոիդ։ Երկրային էլիպսոիդը որոշվում է այնպես, որ.

  1. նրա և գեոիդի ծավալները լինեն հավասար,
  2. հասարակածի հարթությունը համընկնի երկրի հասարակածի հարթությանը, իսկ փոքր առանցքը՝ երկրի պտտման առանցքին,
  3. երկրային էլիպսոիդի և գեոիդի չափերի տարբերությունների քառակուսիների գումարը լինի ամենափոքրը։

Երկրի մակերևույթի այս կամ այն մարզի սահմաններում գեոիդի ձևը լավագույն կերպով ներկայացնելու համար կիրառում են ամենից հարմար երկրային էլիպսոիդը և այն որոշում երկրորդ ու երրորդ պայմաններով։ Գեոդեզիայի և քարտեզագրության մեջ բոլոր չափումները, որ կատարվում են երկրի մակերևույթի վրա, վերաբերում են երկրային էլիպսոիդին, որի վրա հարմար է լուծել բոլոր մաթեմաթիկական խնդիրները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Багров М. В., Боков В. О., Черваньов І. Г. Землезнавство. — К.։ Либідь, 2000. ISBN 966-06-0057-7


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 622