Երկաթածխածնային համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկաթածխածնային համաձուլվածքներ, երկաթի և ածխածնի համաձուլվածքներ, որոնց հիմքը երկաթն է։ Տարբերում են մաքուր երկաթածխածնային համաձուլվածքներ, որոնք ստացվում են փոքր քանակությամբ ու օգտագործվում հետազոտական նպատակներով, և տեխնիկական երկաթածխածնային համաձուլվածքներ՝ պողպատներ(մինչև 2% C) և թուջեր (C-ն 2%-֊ից ավելի), որոնց համաշխարհային արտադրությունը չափվում է հարյուրավոր միլիոն տոննաներով։ Տեխնիկական երկաթածխածնային համաձուլվածքը պարունակում է խառնուկներ, որոնք լինում են սովորական (ֆոսֆոր, ծծումբ, մանգան, սիլիցիում, ջրածին, ազոտ, նիկել, թթվածին), լեգիրող (․քրոմ, նիկել, մոլիբդեն, վոլֆրամ, վանադիում, տիտան, կոբալտ, պղինձ և սյլն) և մոդիֆիկացնող(մագնեզիում, ցերիում, կալցիում և այլն)։ Պողպատնևրի և թուջերի կառուցվածքն ու հատկությունները որոշում են մեծ մասամբ Fe—С համակարգով, որի գիտական ուսումնասիրության հիմքը դրել են ռուս մետալուրգներ Պ․ Պ․ Անոսովը (1831 թ.) և Դ․ Կ․ Չերնովը (1868 թ.)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Тыркель Е, История развития диаграммы железо-углерод, пер․ с польск», М․, 1968; Бунин К․ П․, Баранов А․ А․, Металлография, М․, 1970․


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 594
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթածխածնային համաձուլվածքներ» հոդվածին։