Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009թ. փետրվարին և իր մեջ է համախմբում կենսագիտության տարբեր ուղղություններով մասնագիտացող և գիտահետազոտական աշխատանք իրականացնող երիտասարդ կենսաբաններին։ Ասոցիացիային անդամակցում են ավելի քան 200 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից, Գյուղատնտեսական ակադեմիայից, Ռուս-Հայկական սլավոնական համալսարանից, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության, Կենսաքիմիայի, Կենդանաբանության, Բուսաբանության ինստիտուտներից և այլ գիտահետազոտական հիմնարկներից։ Հասարակական կազմակերպությանը անդամակցում են նաև հայազգի երիտասարդ գիտնականները ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից:

Նպատակներ[խմբագրել]

  1. աջակցել երիտասարդ կենսաբանների կրթության և դաստիարակության կազմակերպմանը ժամանակակից կրթական և գիտահետազոտական տեխնոլոգիաների միջոցով
  2. աջակցել կրթական հաստատություններում, գիտահետազոտական հիմնարկներում ժամանակակից կրթական և գիտահետազոտական տեխնոլոգիաների ներդրմանը
  3. նպաստել երիտասարդ գիտնականների համակարգչային գրագիտության բարձրացմանը
  4. պարբերաբար կազմակերպել մրցույթներ, ուսանողական գիտաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, հավաքներ՝ շնորհալի երիտասարդ կենսաբանների հայտնաբերման նպատակով
  5. աջակցել առավել շնորհաշատ կենսաբանների շարունակական կրթության ապահովմանը
  6. կազմակերպել երիտասարդ գիտնականների մասնակցությամբ կենսաբանական, բժշկական, կենսաքիմիական, կենսաֆիզիկական գիտական հետազոտություններ
  7. երիտասարդ կենսաբանների կողմից կատարվող գիտական աշխատանքների տպագրման նպատակով կազմակերպել պարբերական հրատարակություններ, հաղորդումներ


Արտաքին հղումներ[խմբագրել]

Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա ՀԿ վեբ կայք