Երիկամի ջրակալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիկամի ջրակալում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա և նեֆրոլոգիա
 Hydronephrosis Վիքիպահեստում

Երիկամի ջրակալում, հիդրոնեֆրոզ, հիվանդություն, բնորոշվում է երիկամների սակավարյունությամբ, դրանց ավազանների խոռոչի հարաճուն լայնացումով, երիկամային հյուսվածքի (պարենքիմ) եաճումով։ Հիվանդանում են առավելապես կանայք և երեխաները։ Երիկամային ջրակալում լինում է՝ բնածին, պայմանավորված է միզային համակարգի զարգացման արատներով, մեխանիկան, զարգանում է ավազանների և միզածորանների ուռուցքների, բորբոքային սպիների և միզաքարային հիվանդության դեպքում, դինամիկական, առաջանում է միզածորանի նյարդամկանային ապարատի վնասումներից։

Երիկամի ջրակալման ժամանակ դանդաղում է մեզի ետհոսքը, բարձրանում ներերիկամային ճնշումը, խանգարվում երիկամի արյան շրջանառությունը։ Սովորաբար ընթանում է առանց ցայտուն ախտանշանների, երբեմն՝ երիկամների խիթի ձևով, արյունամիզությամբ, իսկ վարակի ներթափանցման դեպքում՝ երիկամի թարախակալումով։ Բուժումը՝ վիրաբուժական։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамян А. Я․, Гидронефроз и гидроуретер в кн․։ Многотомное руководство по хирургии, под ред․ Б․ В․ Петровского, т․ 9, М․, 1959.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 588