Երեք ոտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք ոտք («Իչարաղլի», «Ջամբար ամի», «Պուդուդի»), հայկական պար, որը տարածված է Ջավախքի շրջանում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպ. Ջամբարն անուն է, իսկ «ամի» նշանակում է հորեղբայր։ «Ճամբար» նշանակում է գլխի ժապավեն, պարսկերեն՝ շրջան, օղ, նաև՝ մանյակ կամ վարսակալ։ «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցող, խատուտիկ։ Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար։

Պարային քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք ոտքի» բնորոշ ձևը համարվում է «Ջամբար ամին»։ Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց «Երեք ոտք» անունով։ «Երեք ոտք» պարաձևում քայլերը հիմնականում շեշտված են, այսինքն՝ քայլում են «ոտ զարկելով»։ Զարկերը կարևոր դեր են ունեցել պարի նպատակադրման մեջ։ Այդ մասին տեղացիներն ասում են. «ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա»։ Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում են պարերգերի տեքստերից։ Պարում են խառը։ Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ ափի բռնելու ձևը։ Արմունկները կիսածալվում են սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության են։ Տեմպը դանդաղ է, ռիթմը՝ հավասարաչափ։ Պարեղանակը 6/8 է։ Ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն։ Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ[1]։

Պարային քայլերն են.

  • երեք անգամ ձախ թաթը ամբողջ տապանով շեշտված զարկվում է գետնին
  • ձախով քայլ դեպի ձախ ու ետ
  • աջով քայլ միացում
  • ձախով քայլ դեպի ձախ ու ետ
  • աջ թաթի մատներով թեթև զարկ ձախի մատների մոտ
  • աջով քայլ միացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեք ոտք(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]