Երկնքից երեք մետր վեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնքից երեք մետր վեր
իսպ.՝ Tres metros sobre el cielo
Երկիր Իսպանիա
Ժանրդրամա[1] և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԵրեք մետր երկնքի մակարդակից վերև
Թվական2010
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՖեռնանդո Գոնսալես Մոլինա[1][2]
Սցենարի հեղինակՌամոն Սալասար
ԴերակատարներՄարիա Վալվերդե[3][2], Դիեգո Մարտին[4], Անդրեա Դուրո[3][2], Մարիո Կասաս[3][2], Մարինա Սալաս[4], Ներեա Կամաչո[3][2], Ալվարո Սերվանտես[4], Խորդի Բոշ[4], Քրիստինա Պլասաս[4], Խոան Կրոսաս[4], Պաբլո Ռիվերո[4], Դանիել Կասադելյա[4], Մարսել Բոռաս[4], Խուան Պաբլո Շուկ[4], Պերե Վենտուրա[4], Իվան Լուենգո[4], Կլարա Սեգուրա[4], Ալեքս Մարունի[5], Ռիկարդո Մեստրես[5], Lucho Fernandez?[5] և Կառլոս Օլալյա[5]
ՕպերատորԴենիել Արանյո[5]
Տևողություն119 րոպե
Շահույթ9 881 471 €
ՀաջորդԵրեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ
Պաշտոնական կայքէջ

«Երկնքից երեք մետր վեր» (իսպ.՝ Tres metros sobre el cielo), իսպանական մելոդրամա, ռեժիսոր Ֆեռնանդո Գոնսալես Մոլին, էկրանավորումը՝ Ֆեդերիկո Մոչիի։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մարիա Վալվերդեն և Մարիո Կասասը։ Ֆիլմի դրամարկղային մուտքերի ծավալը կազմել է ավելի քան 2,5 միլիոն դոլլար[6]։ 2012 թվականի հունիսի 22-ին էկրան է բարձրացել ֆիլմի երկրորդ մասը՝ «Ես ցանկանում եմ քեզ» վերնագրով[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգո Օլիվերան կամ, ինչպես ինքն է իրեն անվանում, Աչեն, բանտարկվում է մի մարդու վրա հարձակման և դաժան ծեծի համար։ Նրա ամբողջ կյանքը ձախողումներով է անցնում, բայց մի անգամ ավտոմեքնենաների խցանման ժամանակ նա տեսնում է մի աղջկա՝ Բաբիին, ազդանշան է տալիս` համարելով այն տգեղ կատակ։ Աղջիկն այդպիսի «ուշադրություն» իր նկատմամբ չի գնահատում և դեպքը համարում է փակված։

Աչեն վերադառնում է իր անխոհեմ կյանքին` լցված մոտոցիկլերով, ավտոմրցույթներով, աղջիկներով, ալկոհոլով և անվերջ երիտասարդական ըմբոստությամբ։ Երեկույթի ժամանակ, որին Աչեն գնում է առանց ընկերների հրավիրելու, նա տեսնում է Բաբիին։ Սկսվում են խոսքակռիվներ, որոնք հանգեցնում են խառնաշփոթի և տան սեփականատերերի պարտության։ Բաբիի նախկին ընկերն աղջկան ուղեկցում է տուն, բայց նրա վրա հարձակվում են Աչեի ընկերները՝ մի բայկերների խումբ։ Արդյունքում Բաբին պետք է տուն հասներ Աչեի ուղեկցությամբ, ինչը նրա համար տհաճ էր։ Բաբիի ընկերուհին սկսում է հանդիպել Աչեի լավագույն ընկերոջ՝ Պոլոյի հետ։ Այդպես Բաբին ավելի հաճախ է ընկնում անսովոր իրադարձությունների մեջ հենց Աչեի հետ (փողոցային ավտոմրցույթներ, փախուստ ոստիկանությունից)։ Աստիճանաբար Բաբիին նվաճելու ցանկությունը դառնում է մի հետաքրքիր խաղ Աչեի համար, նա փորձում է այնպես անել, որ Բաբին սիրահարվի իրեն, և սկսում է տեղի տալ իր զգացմունքներին։

Ավելի ուշ պարզվում է, որ Աչեի ըմբոստության արդյունքում մայրը դավաճանում է ընտանիքին։ Բաբիի մայրը փորձում է պաշտպանել աղջկան անարժան երիտասարդից, բայց երիտասարդ մարդկանց զգացմունքները աճում են օրեցօր։ Բաբին որոշում է, որ հենց Աչեն պետք է դառնա իր առաջին ամուսինը, նրանք անցկացնում են ռոմանտիկ գիշեր միասին։ Հենց դրանից հետո Աչեն ասում է այդ արտահայտությունը. «Իսկ ես ավելի երջանիկ եմ... երկնքից երեք մետր բարձր»։ Ամեն ինչ փոխվում է, երբ Աչեի ընկերը կոտրում է Բաբիի տան դուռը, Բաբիի նախկին ընկերուհին գողանում է տան զարդերը, իսկ Բաբին իմանում է, որ Աչեն սպառնացել է իր մանկավարժին։ Նա որոշում է, որ պետք է մի քանի ժամանակ հեռու մնան իրարից։

18 տարեկան Բաբիի ծննդյան օրը Աչեն, հեռվում թողնելով բոլոր կասկածները, գալիս է ռեստորան։ Ամբողջ հեքիաթը փոխվում է, երբ Բաբիի հարևանը թափում է նրա վրա գինի, Աչեն կռվի մեջ է մտնում հարևանի հետ, որը ընդհատվում է Կատինայի զանգով։ Պոլոն մահացել էր ավտոմրցույթի ժամանակ, որը հենց այդ երեկույթի ժամանակ էր անցկացվում։ Բաբին որոշում է թողնել Աչեին, քանի որ նրա կյանքը լի է զայրույթով, ցավով, արյունով, իսկ նա ընդհանրապես չէր ուզում ոչինչ այդ ամենից տեսնել։

Բաբին սկսում է հանդիպել իր հարևանի հետ իր տանը, որտեղ խստորեն խորհուրդ էր տվել մայրը։ Աչեն սգում է ընկերոջ մահը և փորձում է վերականգնել հարաբերությունները սիրելիի հետ, բայց տեսնելով նրան ուրիշի հետ՝ հասկանում է, որ ոչինչ չի կարող հետ բերել։ Աչեն տեղեկացնում է իր եղբորը՝ Ալեքսին, որ պատրաստվում է մեկնել արտերկիր՝ աշխատելու։

Ամենավերջում մենք լսում ենք Աչեի ձայնը. «Դու չես կարող վերադարձնել անցյալը, ցավոք, որոշ բաներ կյանքի ընթացում միայն մեկ անգամ է պատահում։ Եվ անկախ նրանից, թե ինչպես եք դուք փորձում վերապրել այդ զգացմունքը նորից, դուք երբեք չեք կարող բարձրանալ երեք մետր երկնքի մակարդակից վերև... »

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դիեգո Մարտին Ալեկս
Աննա Վինյաս Ալիսիա
Մարիա Վալվերդե Բաբի Ալկասար
Աննա Վինյաս Բերտա
Էնառ Հիմենես Բերտա
Վիկտոր Սևիլյա Վենտուռա
Պաբլո Ռիվեռո Գուստավո
Նեռեա Կամաչո Դանիելա «Դանի» Ալկասար (Բաբիի փոքրքույրը)
Մարինա Սալաս Կատինա Ռառելյա (Բաբիի ընկերուհին) աղջիկ պոլո
Հորդի Բոչ Կլաուդիա (Բաբիի և Դանիի հայրը)
Կլառա Սեգուռա Լա Ֆոռգա
Նաոմի Ալվես Փոքր Բաբի
Իվան Լուենգո Փոքր Աչե
Անդրեա Դուրո Մառա
Բլանկա Մարտինես Մարինա
Նասարետ Առասիլ Նոյ Տոռես
Խուան Կռոսաս Աչիի հայրը
Դանիել Կասադելյա Պալոտե
Ալվարո Սերվանտես Պոլո
Կրիստինա Պլասաս Ռաֆաելա
Կարմե Էլիաս Ռեբեկա (Աչիի մայրը)
Մարտա Մարտին Սիլվիա
Դաննի Էռռեռա Տրավոլտա
Կարլոս Օլալյա Ֆիլիպ Սանտամարիյա
Մարիո Կասաս Հյուգո «Աչե» Օլիվերա
Մարսել Բոռռաս Չիկո
Լուիս Էստեբանես Չինո

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Forever Young - Alphaville

2. J’aime Tes Genoux - Adanowsky

3. Motorway - Anni B Sweet

4. Capturing Images - Anni B Sweet

5. Something’s Triggered - Cecilia Krull

6. La Tormenta de Arena - Dorian

7. Girl - Johny Price

8. The Cleaner - Johny Price

9. Perfect Combination - L.A.

10. Stop the Clocks - L.A.

11. Perdiendo El Tiempo - Napoleon Solo

12. A Ras Del Cielo - Pol 3.14

13. Avida Dollars - The Unfinished Sympathy

14. Loverdome - The X

15. The Glow - The X

16. Hummingbird - Thee Brandy Hips

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին ֆիլմը առաջադրվել է Գոյա մրցանակին լավագույն ադապտացված սցենարի համար[8]։
  • Ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Մարիո Կասասը 2011 թվականին դարձավ դափնեկիր լատինոամերիկյան քննադատների ոլորտում զվարճանքի (Premios ACE) «Լավագույն նոր դերասան» անվանակարգում[9][10]։ Բացի այդ, նա առաջադրվել է Fotogramas de Plata-ի «Լավագույն դերասան» անվանակարգում[11]։

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ։ Երեք մետր երկնքի մակարդակից վերև 3՝ Զգացմունքները և երազանքները(2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1648216/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://interfilmes.com/filme_v1_27565_Paixao.Sem.Limites.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt1648216/fullcredits
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. http://www.kinopoisk.ru/news/1424087/
  7. http://www.proficinema.ru/distribution/premieres/detail.php?ID=127232
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. http://www.abc.es/agencias/noticia.asp?noticia=675360(չաշխատող հղում)
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. http://www.imdb.com/title/tt1648216/awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնքից երեք մետր վեր» հոդվածին։