Երեխայի իրավունքների հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեխայի իրավունքների հռչակագիր, 1989 նոյեմբերի 20-ին ընդունվել է ՄԱԿ-ի ընդհանուր ասամբլեայի կողմից։ Այն հիմնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա։ Վավերացվել է 20 անդամ պետության կողմից և ուժի մեջ է մտել 1990 թ․ սեպտեմբերի 2-ին։

Այժմ հռչակագրի անդամ են աշխարհի գրեթե բոլոր պետությունները (հաճախ պետությունները այն ընդունել են վերապահումներով կամ ինտերպրետացիոն հայտարագրով)։ Բացառություն են ԱՄՆ-ն և Սոմալիան։ ԱՄՆ-ն չի ընդունում հռչակագիրը, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, իսկ Սոմալիան՝ որովհետև այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

Հռչակագրում ամրագրված են երեխաների կյանքի, ազգություն և անուն ունենալու, կրթության, սոցիալական ապահովության և այլ իրավունքներ։ Հռչակագրում երեխա է համարվում մինչև 18 տարեկան անչափահասը (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չափահաս չի ճանաչվում)։

Արտաքին հղում[խմբագրել]