Երգեր առանց խոսքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երգեր առանց խոսքի (գերմ.՝  Lieder ohne Worte) − գերմանացի երգահան Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդիի թվով 48 հատ դաշնամուրային մանրանվագներ, որոնք ամփոփված են 8 տետրերի (ժողովածուներ) մեջ: Մենդելսոնը հորինել է դրանք իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում:

Յուրաքանչյուր երգի հիմքում ընկած է մեկ երաժշտական կերպար, որի էմոցիոնալ բովանդակությունը կենտրոնացված է մեղեդու մեջ: Որոշ մանրանվագներ ունեն ծրագրային բնույթ («Որսորդական երգ», «Գարնանային երգ», «Ժողովրդական երգ», «Վենետիկյան գոնդոլավարի երգը», «Թաղման քայլերգ» և այլն):

Ստեղծագործությունը կրում է արտիստիզմի և ազնվազարմության կնիք, դրա կազմի մեջ մտնող պիեսները երանգների մի փունջ է, Մենդելսոնի նուրբ քնարականության մի խայտաբղետ երանգակալ[1]:

Կազմը [խմբագրել]

Venetianisches Gondellied fis-Moll Op. 30 Nr. 6, Allegretto tranquillo

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Վ.Ս. Գալացկայա, Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976, էջ 415-416: