Երազանք. լինում է, չի լինում (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երազանք. լինում է, չի լինում

«Երազանք. լինում է, չի լինում» քանդակը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Գտնվում է Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարակից այգում
Քանդակագործ(ներ) Էմին Պետրոսյան
Հիմնադրում 2001
Նյութ տուֆ
Ներկա վիճակ կանգուն


«Երազանք. լինում է, չի լինում» քանդակ, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարակից այգում, տեղադրվել է 2001 թվականին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը քանդակված է տուֆից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակում պատկերված է աղջիկ՝ թռչնի հետ։ Այս կոմպոզիցիայում թռչունը խորհրդանշում է երազանքը և աղջկա գլխի փոքր-ինչ թեքված շարժման հետ ստանում է որոշ լիրիկական նրբերանգ։ Քանդակագործը ստեղծել է այս պատկերը, քանի որ շատ հեքիաթներում, պոեզիայում և երգերում սիրո, թախծի, հույսի և ապագայի բարի սպասումների կրողը շատ դեպքերում հավքն է։ «Երազանք. լինում է, չի լինում» քանդակը արժանացել է 1-ին մրցանակի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]