Եվրոպական ուսանողների ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական ուսանողների ֆորում

Association des États Généraux des Étudiants de l'Europe

AEGEE-Եվրոպայի լոգոն
AEGEE-Network.svg
Ցանցի քարտեղ
Նշանաբան՝ Բանալի դեպի Եվրոպա
Հիմնադրվել է Փարիզ, Ֆրանսիա 1985 թվական
Կազմակերպության տեսակ Եվրոպական ուսանողների ցանց
Գլխավոր գրասենյակ Բրյուսել, Բելգիա
Անդամների թիվ 15.000
Պաշտոնական լեզուներ Անգլերեն, Ֆրանսերեն
Նախագահ Մարկո Գրդոշիչ
Գլխավոր քարտուղար Ալմա Մոսգովայա
Գանձապահ Ելենա Անտովա
Անձնակազմ 7 հոգի (Ղեկավար խորհուրդ)
Պաշտոնական կայք http://www.aegee.org
Պաշտոնական բլոգ http://aegee-europe.blogspot.com
Սոցիալական կայքեր http://www.facebook.org/aegee


AEGEE-ն (Association des États Généraux des Étudiants de l'Europe - Եվրոպական ուսանողների ֆորում) Եվրոպայի ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկն է:

Հիմնադրվելով 1985 թվականին՝ AEGEE-ն ներկայումս ունի մոտ 15,000 անդամ, ավելի քան 200 տեղական խմբեր (Antennae-Անտենա) ուսանողական քաղաքներում, որոնք սփռված են Եվրոպայով մեկ՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան և Կովկասը: AEGEE-ի նախագահությունը գտնվում է Բրյուսելում: Այն նպաստում է հավասար , ժողովրդավար և միասնական Եվրոպայի գաղափարի տարածմանը, որը ազգային սահմաններ չի ճանաչում և բաց է բոլորի համար: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր կոնֆերանսներ, թրեյնինգներ և մշակութային միջոցառումներ են կազմակերպվում համագործակցության շրջանակներում:

"AEGEE" կարճ անունը ծագել է Էգեյան ծովի անունից (Aegean sea), որը դեմոկրատիայի ծննդավայրերից մեկն է, ինչպես նաև Ֆրանսիական հեղափոխության շրջանում հիմնված առաջին խորհրդարանի ամբողջական անունն է (the États Généraux).[1]

Բովանդակություն

[խմբագրել] Կառուցվածք

AEGGE-ն ունի եվրոպական նախագահություն՝ Ղեկավար խորհուրդ (the Comité Directeur),[2] որի անդամները ընտրովի են: AEGEE-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում: AEGEE-ն ունի եվրոպական մակարդակում գործունեություն ծավալող բազում աշխատանքային խմբեր,[3] ինչպես նաև ինքնավար տեղական անտենաներ: Ակտիվ անդամները հանդիպում են տարին 2 անգամ` ապրիլին և հոկտեմբերին, վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, որը կոչվում է Ագորա: Ամեն անգամ այն անցկացվում է տարբեր անտենաների կողմից: Եվրոպական մակարդակի պաշտոններում թեկնածուները ընտրվում են հիմնականում Ագորայի ժամանակ, որի ընթացքում նաև տեղի է ունենում անտենաների, աշխատանքային խմբերի և ծրագրերի ստեղծման կամ կասեցման վավերացումը: Կա նաև ավելի փոքր՝ Եվրոպական նախագահության ամենամյա հավաք, որը միտված է ծրագրերի և ծրագրային արշավների զարգացմանը: Այն սովորաբար անցկացվում է խորը ձմռան վերջին:

Ասոցիացիան չունի ազգային մակարդակ, hամենայն դեպս տեսականորեն: Այն չի ճանաչում ներկայիս ազգային սահմանները Եվրոպայում: Գործնականում, այնուամենայնիվ, շատ անտենաներ սերտ կապի մեջ են իրեց երկրի կառավարության հետ և կառավարությունից ստանում են ֆինանսական ու քաղաքական աջակցություն իրենց նախաձեռնությունները իրականացնելու համար:

Անտենաները աջակցություն են ստանում ցանցային հանձնաժողովից (Network Commission), որը Ագորայի կողմից առաջադրված փորձառու անդամների խումբ է: Խմբի նպատակն է նպաստել AEGEE ցանցի աճին ու զարգացմանը : Նրանք աջակցում են խորհրդատվությամբ, վերապատրաստմամբ և գործնական օգնության ձեռք են մեկնում, հատկապես աջակցում են մարդկային ռեսուրսներով զբաղվող տեղական աշխատանքային խմբի գործունեությանը և միջոցառումների կազմակերպմանը:

Աշխատանքային հանձնաժողովներից յուրաքանչյուրը պատասխանատու է մի շարք տեղական անտենաների համար, որը կարող է Ագորայի ժամանակ փոփոխության ենթարկվել, ցանկացած ամրագրված ազգային կամ տեղային ստորաբաժանում կազմալուծել:

Յուրաքանչյուր քաղաքի անտենան առանձին իրավաբանական անձ է, որը ենթարկվում է ոչ թե Ղեկավար խորհուրդի ուղղակի ղեկավարությանը, այլ իր սեփական տեղական օրենքին: Սակայն AEGEE ցանցի անդամ դառնալու համար ապագա անտենան պետք է համատեղի AEGEE-ի կանոնադրության գլխավոր սկզբունքները իրենց սեփական սկզբունքների հետ, իսկ այդ սկզբունքները պետք է հաստատվեն Գլխավոր Հանձնաժողովի և Դատական հանձնաժողովի կողմից: Սա հնարավորություն է ստեղծում AEGEE-ի համար անտենաների անգործության կամ աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում դրանք հսկողության տակ պահել և համապատասխան քայլեր կիրառել:

Անտենային անդամագրվել կարող է տեղաբնակ ցանկացած մարդ մինչև 35 տարեկան` վճարելով անդամավճարը, որը սահմանվում է տեղական անտենայի կողմից: Շատ անտենաներ իրենց գործունեությունը ծավալում են ուսանողների շրջանում, իրենց համալսարաններում և այդքան էլ տեսանելի չեն դրսի մարդկանց համար:

AEGEE-ի միջոցառումների մեծ մասին կարող են մասնակցել նաև ոչ անդամներր, թեև դրանց հիմնականում մասնակցում են տեղի ուսանողները: Սովորաբար բոլոր մասնակիցները լինում են հյուրընկալող քաղաքից կամ AEGEE–ի այլ անտենաներից: Որոշ միջոցառումներ, հիմնականում կանոնադրությամբ սահմանված Agora-ները և EBM–ները, ինչպես նաև Ամառային համալսարանի նախագիծը, հասանելի են միայն այն անդամներին, որոնք համաձայնություն են ստանում իրենց տեղական անտենայի կողմից:

AEGEE-ն հիմնադրվել է Ֆրանսիայում և մինչ օրս կազմակերպությունն օգտագործում է մի շարք ֆրանսերեն տերմիններ, սակայն եվրոպական մակարդակով ամենագործածական լեզուն այժմ անգլերենն է: Շատ անտենաներ օգտագործում են իրենց մայրենի լեզուն, թեև տեղական անտենայի անդամները հիմնականում պետք է ունենան անգլերենի բավարար իմացություն աշխատելու համար:

Aegee1.jpg

[խմբագրել] Ղեկավար խորհուրդ

Ղեկավար խորհուրդը AEGEE-ն ղեկավարող գլխավոր մարմինն է: Բացի նախագահից, գլխավոր քարտուղարից և գանձապահից, Ղեկավար խորհրդի կազմի մեջ մտնում են ևս 4 անդամներ, ովքեր պատասխանատու են

  • հասարակայնության հետ կապերի
  • ցանցի զարգացման
  • եվրոպական հաստատությունների հետ հարաբերությունների
  • ծրագրերի
  • մարդկային ռեսուրսների
  • արտաքին կապերի համար:

[խմբագրել] Ագորա

Ագորան իրենցի ներկայացնում է ամբողջ ասոցիացիայի գլխավոր ժողով: Այն անցկացվում է տարին 2 անգամ` ապրիլին (“Գարնանային Ագորա”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորա”) և մասնակցում է մինչև 1000 անդամ: Ագորայի ժամանակ քննարկվում են ասոցիացիայի ընթացիկ գործերը, բյուջեն, ծրագրերը, Ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը: Ժողովի մասնակիցները գալիս են տարբեր անտենաներից, բացի այդ, նրանք տարբերվում են իրենց կարգավիճակով` “պատվիրակներ”, “դիտորդներ”, “հյուրեր”: Միայն “պատվիրակները” ունենք ձայնի իրավունք:

[խմբագրել] Գործունեություն

AEGEE-ն Եվրոպական երիտասարդական ֆորումի լիարժեք անդամ է և համագործակցում այլ ՀԿ-ների հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզայի արգելքները և գործունեության համար ֆինանսավորումը: Այն նաև անմիջական կապ ունի Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության հետ և սերտորեն աշխատում է այս երկու կառույցների հետ երիտասարդության համար կարևոր հարցերի շուրջ:

[խմբագրել] Գործունեության ոլորտներ

AEGEE-ն կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում կապված են գործունեության 4 հիմնական ոլորտներից մեկի հետ: Դրանք են` ակտիվ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, խաղաղություն և կայունություն, մշակութային փոխանակություն:

[խմբագրել] Ակտիվ քաղաքացիություն

AEGEE-ն անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է կառավարությունների, հաստատությունների և այլ ՀԿ-ների հետ իր նպատակները իրագործելու համար: AEGEE-ի նպատակը ցանկացած մակարդակում իր անդամների համար քաղաքական ձայն ապահովելն է մի շարք թեմաներով կոնֆերանսներ կազմակերպելու և եվրոպական հաստատությունների լոբբիի արդյունքները օգտագործելու միջոցով:

[խմբագրել] Բարձրագույն կրթություն

AEGEE-ն ներկայացնում է ուսանողներին, թե ով է հոգ տանում եվրոպական հարթությունում բարձրագույն կրթության մասին: Ինչպես նաև խրախուսելով ուսանողների շարժունակությունը` AEGEE-ն աջակցում է լեզվի ուսուցմանը, խթանում է միջազգային համագործակցությունը գիտական աշխարհում և եվրոպական կրթական ծրագերի հետագա զարգացմանն ուղղված արշավները:

[խմբագրել] Խաղաղություն և կայունություն

Հակամարտող հասարակությունների երիտասարդների միջև ժողովրդական գաղափարներ, հանդուրժողականություն և փոխըմբռնում տարածելու միջոցով AEGEE-ն իր աջակցությունն է ունենում Բալկաններում, Կովկասում, Կիպրոսում, Հունաստանում և Թուրքիայում կոնֆլիկտների լուծմանը: AEGEE-ն նաև կազմակերպում է կոնվերանսներ և սեմինարներ միջազգային քաղաքական հարցերի շուրջ:

[խմբագրել] Մշակութային փոխանակություն

Տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև հարգանքի և արժևորման կառուցումը AEGEE-ի առանցքային աշխատանքներից է: Այս բնագավառում գործելը AEGEE-ն համարում է եվրոպական ինտեգրման առանցքային հարցերից մեկը` հավատալով, որ ինտեգրումը ոչ միայն երբեք չի կարող լինել նվազող գործընթաց, այլ նաև պետք է հիմնված լինի եվրոպացիների ընկերության վրա: AEGEE-ի խմբերը ամեն տարի կազմակերպում են մշակութային փոխանակության մի շարք կարևոր միջոցառումներ:

[խմբագրել] Պատմություն

Ապրիլ 1985 
Ասոցիացիան, որը սկզբում կոչվում էր EGEE, կազմակերպեց իր առաջին միջոցառումը. Փարիզում կազմակերպվեց ասամբլեա Փարիզի, Լեյդենի, Լոնդոնի, Մադրիդի, Միլանի և Մյունխենի ուսանողների համար հիմնադիր նախագահ Ֆրանկ Բիանքերիի կողմից:
Հոկտեմբեր 1986 
Ձևավորվեցին EGEE-ի 3 աշխատանքային խմբերը` Հովանավորություն, Թրեյնինգներ և Լեզուների ուսումնասիրություն:
Կազմակերպվեց կոնֆերանս Նայմեխենում ուղղված միջազգային հարաբերությունների զարգացմանը:
Ուսումնական տարվա սկզբին EGEE-ն ուներ 26 մասնաճյուղ և 6.000 անդամ:
Նոյեմբեր 1986 
Կազմակերպվեց Հեռավոր Արևելքի և Եվրոպայի միջև հարաբերություններին ուղղված կոնֆերանս Հայդելբերգում:
Թուլուզում անցկացվեց առաջին Եվրոպական Տիեզերական շաբաթը:
Դեկտեմբեր 1986 
Փարիզում անցկացվեց դեղագործական ոլորտի կոնֆերանս:
Մյունխենում անցկացվեց Եվրոպայի դրամական համակարգի մասին կոնֆերանս:
1987 
EGEE-ն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին հորդորեց աջակցել Էրազմուս ծրագրին, որը ուսանողական փոխանակման ծրագիր է և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:[4]
1988 
Ասոցիացիան փոխեց իր անվանումը EGEE-ից AEGEE:[5]
1989 
Բեռլինի պատի անկումից հետո Սալեռնոյի Ագորան բացեց AEGEE-ի անտենա եվրոպական համայնքից դուրս: AEGEE-ն այն եվրոպական կազմակերպություններից մեկն է, որ առաջինը հատեց Երկաթե վարագույրի սահմանը:
Մայիս 1990 
Փարիզում հիմնադրվեց AEGEE-Europe-ի վետերանների խումբը (Les Anciens d'AEGEE-Europe) EGEE-ի 6-րդ հանդիպման ժամանակ:[6]
Ստեղվեց AEGEE-ի նոր լոգոն, որն արտահայտում է “Բանալի դեպի Եվրոպա”:
1995 
Կազմակերպության գլխավոր գրասենյակը տեղփոխվեց Բրյուսել:
1996 
Ավելի քան 1.000 ուսանող ակտիվորեն ներառվեց “Գտիր քո ճանապարհը…” (“Find Your Way…”) կոնֆերանսների շարքի մեջ, որը բացատրում է, թե ուսանողները ինչ կարող են անել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար:
1997 
AEGEE-ն կատարեց իր առաջին այցը Կիպրոս:
Ապրիլ 1999 
Բարսելոնայում տեղի ունեցած Ագորայում հիմնարդվեց AEGEE Ակադեմիան թրեյնինգների և մարդկային ռեսուրսների համար: Այս քայլի խթան հանդիսացավ Գիսենում Եվրոպական դպրոցին նախապատրաստումը:
2000 
Ստեղծվեց նոր կրթաթոշակային ծրագիր` “Կրթություն ժողովրդավարության համար” (“Education for Democracy”), որըը պատերազմից տուժած Կոսովոյի ուսանողներին օգնելու էր արտասահմանյան բուհերում սովորել:
2001-2002 
AEGEE-ն կազմակերպեց մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ուղղված էին հարավարևելյան Եվրոպայում և միջերկրական շրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
2002 
AEGEE Հեռուստատեսության մեկնարկը AEGEE Այնդհովենի կողմից:[7]
2003 
AEGEE-ի առաջին ուսումնասիրական այցը Կովկաս:[8][9]
2004 
AEGEE-ի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքացիական ազատությունների պաշտպանության և Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդավարության զարգացման գործում:
2005 
Պրահայում նշվեց կազմակերպության հիմնադրման 20 ամյակը, հանդիպումներ եղան եվրոպացի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների, Եվրախորհդրի, Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ:
2006 
AEGEE-Եվրոպայի նախկին նախագահ Բուրկու Բեսերմենը (Burcu Becermen) ճանաչվեց “Եվրոպայի երիտասարդ քաղաքացի 2006” թուրք-հունական քաղաքացիական երկխոսության ծրագրի համար:
2007 
AEGEE-ն մոդելավորեց “ԵՄ մոդելը” Եվրախորհրդարանի Ստրասբուրգի վարչական շենքում:
Ուսանողական կյանքի վրա Բոլոնիայի գործընթացի ազդեցության շնորհիվ Ղեկավար խորհրդի մանդատի շրջանը գարուն-աշունից փոխվեց աշուն-գարուն` լրիվ ուսումնական տարվա` սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: Որոշումը ուժի մեջ մտավ 2008 թվականի օգոստոսից:
2008 
AEGEE-ն սկսեց Y Vote 2009 - Եվրոպական երիտասարդական ընտրությունը, որով խրախուսում էր երիտասարդների ընտրությունը:
2009 
2010 
Ստամբուլում կայացած "Աշնանային Ագորայի" ժամանակ հիմնադրվեց AEGEE-Երևանը:
2011 

[խմբագրել] AEGEE նախագահները մինչ այսօր

Անուն Անտենա Պաշտոնավարման

ժամանակահատված

Ֆրանկ Բիանքերի Փարիզ Ապրիլ 1985 - Ապրիլ 1988
Վիերի Բրակկո Միլան Ապրիլ 1988 - Նոյեմբեր 1988
Ֆրեդերիկ Պյուլադ Թուլուզ Նոյեմբեր 1988 - Նոյեմբեր 1989
Ադոլֆո Դիմինգես Մադրիդ Նոյեմբեր 1989 - Մայիս 1990
Աքին Բորս Դելֆտ Մայիս 1990 - Նոյեմբեր 1990
Ջորջ վոն դեր Գաբլենց Բեռլին Նոյեմբեր 1990 - Ապրիլ 1992
Խերոն Գուգերվերֆ Ամստերդամ Ապրիլ 1992 - Ապրիլ 1993
Պավել Միլադինովից Պրահա Ապրիլ 1993 - Նոյեմբեր 1993
Ժուշյա Քիգյուշ Բուդապեշտ Նոյեմբեր 1993 - Ապրիլ 1994
Դորիան Սելս Ժնև Ապրիլ 1994 - Նոյեմբեր 1994
Քրիստինա Թորսըն Լունդ Նոյեմբեր 1994 - Ապրիլ 1995
Էխենս վան Ինտերսոն Սխոլտըն Էնսխեդե Ապրիլ 1995 - Նոյեմբեր 1995
Քրիստոֆ Սթրոհմ Քյոլն Նոյեմբեր 1995 - Ապրիլ 1996
Խորդի Կապդևիլա Բարսելոնա Ապրիլ 1996 - Նոյեմբեր 1996
Ջերհարդ Քրեսս Մայնց Նոյեմբեր 1996 - Ապրիլ 1997
Պիտեր Ջինսըր Կարլսռուե Ապրիլ 1997 - Նոյեմբեր 1997
Սերխիո Կարեդդա Գորիցիա Նոյեմբեր 1997 - Ապրիլ 1998
Հելեն Բերարդ Էզ-ան-Պրովանս Ապրիլ 1998 - Հոկտեմբեր 1998
Ստեֆան Սեիդլ Աուդսբուրգ Հոկտեմբեր 1998 - Ապրիլ 1999
Լասլո Ֆիշուշ Սեգեդ Ապրիլ 1999 - Նոյեմբեր 1999
Ֆանի Զարիֆապոուլո Աթենք Նոյեմբեր 1999 - Մայիս 2000
Օանա Մեյլիաթասքու Կլուժ-Նապոկա Մայիս 2000 - Նոյեմբեր 2000
Կարինա Հաուսլիմեիյա Պասսաու Նոյեմբեր 2000 - Նոյեմբեր 2001
Պեդրո Պանիսո Վալլադոիդ Նոյեմբեր 2001 – Մայիս 2002
Թոմեք Հելբին Վարշավա Մայիս 2002 – Նոյեմբեր 2002
Մարկ դե Բիիր Էսխեդի Նոյեմբեր 2002 – Մայիս 2003
Դիանա Ֆիլիպ Կլուժ-Նապոկա Մայիս 2003 – Հոկտեմբեր 2003
Ադրիան Պինտիլիե Բուխարեստ Հոկտեմբեր 2003 – Ապրիլ 2004
Նիկոլա Ռեգա Թուրին Ապրիլ 2004 – Նոյեմբեր 2004
Սիլվիա Բաիտա Կալիարի Նոյեմբեր 2004 - Մայիս 2005
Բուրկու Բեսերմեն Անկարա Մայիս 2005 - Նոյեմբեր 2005
Լեոն Բակրացեսկի Սկոպյե Նոյեմբեր 2005 - Մայիս 2006
Ալիստաիր դե Գայտանո Վալետա Մայիս 2006 - Նոյեմբեր 2006
Թեիսհ վան Վելիյ Ուտրեխտ Նոյեմբեր 2006 - Դեկտեմբեր 2007
Լաուր Օնիդի Քյոլն Դեկտեմբեր 2007 - Սեպտեմբեր 2008
Դրագան Ստոյանովսկի Նիշ Սեպտեմբեր 2008 - Օգոստոս 2009
Ագաթա Պատեցկա Պոզնան Սեպտեմբեր 2009 - Օգոստոս 2010
Մանոս Վալասիս Պերեաս Սեպտեմբեր 2010 – Օգոստոս 2011
Ալֆրեդո Սելլիտտի Սալեռնո Սեպտեմբեր 2011 – Մայիս 2012
Մարկո Գրդոշիչ Զագրեբ Մայիս 2012 – Օգոստոս 2012
Լուիս Ալվարադո Մարտինես Լաս Պալմաս Սեպտեմբեր 2012 – Օգոստոս 2013

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով