Եվգինե Եփրեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգինե Եփրեմյան
Ծնվել է1934
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Բեյրութ
ԿրթությունԲեյրութի գեղարվեստի ակադեմիա (1957) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1967)
Մասնագիտությունքանդակագործ

Եվգինե Եփրեմյան (1934, Բեյրութ, Լիբանան), հայ քանդակագործուհի, նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Բեյրութի գեղարվեստի ակադեմիան, 1967 թվականին՝ Փարիզի գեղարվեստի բարձրագույն դպրոցը։

1957-1962 թվականներին մասնակցել է հնագիտական պեղումների, գծագրել բյուզանդական շրջանի քանդակներ և խճանկարներ[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրբորեն զգալով նյութը՝ Եփրեմյանը կարողացել է ստեղծել ներքին շարժում։ Քանդակներին բնորոշ են ձևերի ձգվածությունը։

  • Ջրկիր կանայք
  • Մայր և որդի
  • Թմբկահարը
  • Հանգստացող կինը
  • Մայրը երեխայի հետ
  • Ամուսնու՝ Դան դը Գրեֆի դիմաքանդակը
  • Զարեհ Որբունու դիմաքանդակը

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Շ. Այգի տեսակցությունները Եվգինե Եփրեմյանի հետ։ «Այգ» 1965, 20 մայիսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.