Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Եվգենյա Սերգեյի Խաչիկյան (փետրվարի 3 (16) , 1915 [1] [2] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [1] [2] - սեպտեմբերի 17 , 1991 (1991-09-17 ) [2] , Երևան , Հայաստան [2] ), հայ խորհրդային օպերային երգչուհի (քնարա-դրամատիկական սոպրանո)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961 )։
1936 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (դասատու՝ Լ. Ա. Միխայլովսկայա)։ 1938 -1968 թվականներին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից են՝ Նատաշա (Դարգոմիժսկու «Ջրահարսը»), Արևիկ (Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»), Աիդա (Վերդիի «Աիդա» ), Չիո-Չիո-սան (Պուչչինիի «Չիո-Չիո-սան» ), Շուշան (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» )։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 510.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 27 )։