Եվգենի Տիկոցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Տիկոցկի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունբելառուս․՝ Яўген Карлавіч Цікоцкі
Ծնվել էդեկտեմբերի 26, 1893(1893-12-26)[1] կամ 1893[2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 24, 1970(1970-11-24)[1]
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և արվեստագետ
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Բելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Եվգենի Տիկոցկի (բելառուս․՝ Яўген Карлавіч Цікоцкі; դեկտեմբերի 26, 1893(1893-12-26)[1] կամ 1893[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1970(1970-11-24)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), սովետական կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1948 թվականից։ Սովորել է Պետրոգրադի համալսարանում (1914—1915), միաժամանակ՝ Զ․ Բոնչ-Բրուևիչի մասնավոր երաժշտական ուսումնարանում 1919-1924 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1920 թվականից ապրել է Բելառուսիայում։ Եղել է ԲՍՍՀ կոմպոզիտորների միության նախագահը (1950—1963)։ Բելառուսիայի առաջին պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից է։ Գրել է «Միխաս Պոդգոռնի», «Ալեսյա» «Պոլեսիեցի աղջիկը», ԲՍՍՀ պետական մրցանակ, 1968, «Աննա Դրոմովա» (1970) օպերաները, «Մրրկահավի երգը» հերոսական պոեմը (1944), 6 սիմֆոնիա (1927—1963), «50 տարի» սիմֆոնիկ պոեմը (1966), տրոմբոնի (1934), դաշնամուրի (1954) կոնցերտներ նվագախմբի հետ, խմբերգեր, երգեր, դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար երաժշտություն։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։ Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 29-ին։ Թաղված է Մինսկի արևելյան գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 8