Եվգենի Վասիլևիչ Բազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Վասիլևիչ Բազարով

Դիմանկարը՝ Կ. Ի. Ռուդակովի, 1940-ական թվականներ
Հեղինակներ՝ Իվան Տուրգենև, «Հայրեր և որդիներ»
Մարմնավորողներ՝ Վիկտոր Ավդյուշկո (1958), Ալեքսանդր Ուստյուգով (2008)
Մասնագիտություններ՝ Բժիշկ
Ազգություն՝ Ռուս

Եվգենի Վասիլևիչ Բազարով, Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի հերոս։ Նիհիլիզմի հետևորդ է, այսինքն՝ մերժում է հասարակության մեջ ընդունված բոլոր արժեքները։

Կյանքի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական բժշկի որդի, որի հայրը, սակայն, կարողացավ շուտ բացահայտել որդուն և ոչինչ չխնայեց նրա դաստիարակության համար...

Եվգենի Բազարովը ծնվել է գնդի բժիշկ Վասիլի Բազարովի և ազնվական ծագում ունեցող Արինա Վլասևնայի ընտանիքում, սովորել է բժշկական համալսարանում (գնալով հոր հետքերով)։ Համալսարանում Բազարովը ծանոթանում և մտերմանում է Արկադի Նիկոլաևիչ Կիրսանովի հետ։ Շուտով նրանք միասին մեկնում են Կիրսանովների կալվածք, որտեղ Բազարովը ծանոթանում է Արկադիի հոր՝ Նիկոլայ Պետրովիչի և հորեղբոր՝ Պավել Պետրովիչի հետ։ Վերջինիս հետ ընդհարվում է կյանքի հանդեպ ունեցած տարակարծության պատճառով։

Այնուհետև Բազարովը սիրահարվում է Աննա Սերգեևնա Օդինցովային, որի հանդեպ տածած սերը Եվգենիի մեջ հիմնովին փոխում է նիհիլիզմի արտահայտվածությունը. նա սկսում է «հավատալ սիրուն»։ Դրանից հետո Բազարովն Արկադիի հետ մեկնում է ծնողների մոտ։ Երեք օր այստեղ մնալով՝ նրանք վերադառնում են Կիրսանովների մոտ, որտեղ սիրահետում է Փենեչկային, այնուհետև մենամարտում է Պավել Պետրովիչ Կիրսանովի հետ։

Բազարովը մեկնում է հոր մոտ, որտեղ սկսում է բուժել նրանց, ովքեր բժշկի կարիք են ունենում։ Տիֆից մահացածի դիակի վրա աշխատելիս՝ վնասում է մատը և շուտով մահանում արյան վարակումից։

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազարովի կերպարի նախատիպ կարելի է համարել 19-րդ դարի կեսերի երիտասարդ քննադատների և հրապարակախոսների ողջ սերունդը. Ն. Ա. Դոբրոլյուբով, Դ. Ի. Պիսարև և այլք։ Հայտնի է մի դեպք, երբ Տուրգենևը գնացքում հանդիպում է գավառացի մի երիտասարդ բժշկի, որը հիացնում է նրան իր խելքով և կտրուկ հայացքներով։ Հնարավոր է, որ հենց այդ երիտասարդն է հիմք հանդիսացել Բազարովի կերպարի համար։

Պատմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 1859 թվականի ամռանը, այսինքն՝ Ռուսաստանում Գյուղացիական ռեֆորմների (1861) նախօրյակին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]