Եվգենի Կասպերսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Կասպերսկի
Евге́ний Валенти́нович Каспе́рский
Eugene Kaspersky - Kaspersky Lab.jpg
Ծնվել է հոկտեմբերի 4, 1965
Ծննդավայր Նովոռոսիյսկ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան Ռուսաստան
Ազգություն ռուս
Մասնագիտություն ծրագրավորող

Եվգենի Կասպերսկի (հոկտեմբերի 4, 1965, Նովոռոսիյսկ), ռուս ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել]

Եդգենի Կասպերսկին 1987 թվակնաին ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը, մինչև 1991 թվականը աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտում։ 1989 թվականից սկսել է ուսումնասիրել համակարգչային վիրուսների ֆենոմենը, երբ իր համակարգչում հայտնաբերել է «Cascade» վիրուսը։

1991-1997 թվականներին մի խումբ համախոհների հետ «ԿԱՄԻ» գիտահետազոտական կենտրոնում զբաղվել է «AVP» անտիվիրուսային ծրագրի արտադրությունով (ներկայումս «Կասպերսկի անտիվիրուս»

1997 թվականին դարձավ Կասպերսկու լաբորատորիայի հիմնադիրներից մեկը։ Հիմա Եվգենի Կասպերսկին մտնում է աշխարհում համակարգչային անվտանգության գծով առաջատար մասնագետների մեջ։ Հեղինակ է համակարգչային վիրուսաբանության բազմաթիվ հոդվածների։

Ծանոթագրություններ[խմբագրել]