Եվգենի Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվգենի Աբրահամյան Արամի (ծն. 1930), հայ ինժեներ-ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1968)։

Ծնվել է սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում։ 1953 թ.-ին ավարտել է Մոսկվայի մեխանիկ, ինստիտուտը։ 1953–1958 թթ.-ին՝ Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի գիտ-աշխատող, 1958 թ.-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (Նովոսիբիրսկ) բետատրոնների լաբորատորիայի վարիչ։ Միաժամանակ գլխավորել է Նովոսիբիրսկի էլեկտրատեխնիկական ինստիտուտի էլեկտրաֆիզիկական տեղակայումների և արագացուցիչների ամբիոնը։ Զբաղվում է բարձր էներգիաների արդյունաբերական սարքերի և ուժեղ-հոսանքային արդյունաբերական արագացուցիչների հետազոտման, մշակման ու նախագծման աշխատանքներով։

Երկեր[խմբագրել]

  • Бетатрон со спиральным накоплением электродов (группа авт.), «Журнал технической физики», 1965, X. 35, в. 4
  • Импульсный безжелезный синхротрон там же
  • On possibilities of transformer type accelerators, «Nuclear instruments and methods», 1968, v. 59, № 1

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png