Եվա Կոպաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Կոպաչ
լեհ.՝ Ewa Kopacz
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ, United People's Party? և Ազատության միություն
Կրթություն՝ Medical University of Lublin? (1981)[1] և Q9295992?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և մանկաբույժ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 3, 1956(1956-12-03)[1][2][3][…] (67 տարեկան)
Ծննդավայր Skaryszew, Gmina Skaryszew, Radom County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1]
Քաղաքացիություն  Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Ewa Bożena Lis
 
Կայք՝ kopacz.pl
 
Պարգևներ

Եվա Կոպաչ (լեհ.՝ Ewa Bożena Kopacz, դեկտեմբերի 3, 1956(1956-12-03)[1][2][3][…], Skaryszew, Gmina Skaryszew, Radom County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1]), լեհ քաղաքական գործիչ։ Լեհաստանի 54-րդ վարչապետը 2014 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 16-ը[4]։ Մինչ այդ Լեհաստանի Սեյմի մարշալ (2011-2014 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 3-ին Մեչիսլավի և Քրիստինա Լիսի ընտանիքում[5]։ Մանկությունն անցկացրել է Ռադոմ քաղաքում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Լյուբլինի բժշկական համալսարանը, թերապևտ-մանկաբույժի մասնագիտությամբ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

90-ական թվականներին եղել է Ազատության Ունիայում, 2001 թվականից՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության անդամ, 2013 թվականի դեկտեմբերի 14-ից՝ այդ կուսակցության նախագահի առաջին տեղակալ։

Լեհաստանի IV, V, VI և VII գումարումների Սեյմի պատգամավոր (2001 թվականից)։ Առողջապահության նախարար 2007-2011 թվականներին։ 2011 թվականից գլխավորում էր Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը։

2015 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պլատֆորմի» ցանկում առաջատարն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Կոպաչի ամուսինը դատախազ Մարեկ Կոպաչն էր (1956-2013), որի հետ նա ամուսնալուծվել է 2008 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.sejm.gov.pl/poslowie/posel6/170.htm
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Избрание нового Кабмина Польши». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Biuletyn Informacji Publicznej Pamieci Narodwej». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Jak się rozwiodła Ewa Kopacz
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Կոպաչ» հոդվածին։