Եվագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվագր կամ Եվագր սքոլաստիկուս (հուն.Ευάγριος Σχολαστικός; լատ.՝ Evagrius Scholasticus, 537—594), բյուզանդական իրավաբան և պատմիչ, հեղինակել է «Եկեղեցական պատմություն» երկասիրությունը, որտեղ շարադրված են 431 թվականից մինչև Մորիկ կայսեր կառավարման 12-րդ տարին (594թ) Բյուզանդիայի և հարակից երկրների քաղաքական և եկեղեցական պատմության իրադարձությունները: Տեղեկություններ է տալիս պարսկա-բյուզանդական պատերազմների, դրանցում հայերի մասնակցության, Մարզպանական Հայաստանի նախարարների և կայսրության գաղտնի բանակցությունների մասին: Պատմությունը շարադրելիս դրսևորում է դեպքերի իմացության և վերլուծության հմտություն, օգտվել է բազմաթիվ աբյուրներից:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991թ.