Ես լրտես եմ
| Ես լրտես եմ I Spy |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 2002 |
| Լեզու | անգլերեն, հունգարերեն |
| Ռեժիսոր | Բեթթի Թոմաս |
| Պրոդյուսեր | Մարիո Կասսար Էնդրյու Վայնա Ջեննո Տոպինգ Բեթի Թոմաս |
| Սցենարիստ(ներ) | Մարիանն Վիբեռլեյ Կորմակ Վիբեռլեյ Ջեյ Սչերիկ Դևիդ Ռոնն |
| Դերակատարներ | Էդի Մերֆի Օուեն Ուիլսոն Մալքհոլմ Մակդաուելլ |
| Օպերատոր | Օլիվեր Վուդ |
| Երաժշտություն | Ռիչարդ Գիբբս |
| Ընկերություն | Columbia Pictures |
| Տևողություն | 97 րոպե |
| Բյուջե | 70,000,000 $ |
| Շահույթ | 60,279,822 $ [1] |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0297181 |
| Թրեյլեր | տեսահոլովակ |
Ես լրտես եմ (անգլ.՝ I Spy, ռուսերենում թագրմանվել է «Խաբել բոլորին» վերնագրով), 2002 թվականին կատակերգական ժանրի լրտեսական սյուժեով նկարահանված ամերիկյան ֆիլմ, գլխավոր դերում հանդես են գալիս կատակերգակ դերասաններ Էդի Մերֆին և Օուեն Ուիլսոնը:
Բովանդակություն |
Սյուժեն[խմբագրել]
Հատուկ գործակալ Ալեքս Սքոթը (Օուեն Ուիլսոն) հայտնվում է Ուզբեկստանում: Այստեղ նա պետք է հանդիպի ամերիկացի օդաչուի հետ, ով գողացել է ամերիկյան նորագույն գաղտնի անտեսանելի ինքնաթիռը: Օդաչուն արդեն ինքնաթիռը վաճառել է զենքի և թմրանյութերի վաճառքով զբաղվող Առնոլդ Գունդարսին (Մալքհոլմ Մաքդաուել): Սակայն օդաչուն զոհվում է է և չի հաջողվում նոր ինֆորմացիա գտնել ինքնաթիռի մասին:
Այդ ժամանակ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Կելլի Ռոբինսոնը (Էդի Մերֆի) հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը Լաս Վեգասում, նոկաուտի ենթարկելով իր հակառակորդին ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում: Մենամարտից հետո նրա հետ հեռախոսով կապնվում է ԱՄՆ-ի նախագահը և խնդրում ազգային անվտանգության շահերից ելնելով երկրին մատուցել ծառայություններ Բուդապեշտում կայանալիք հաջորդ մրցամարտի ժամանակ:
Պարզվում է որ Ալեքս Սքոթը դրանով փորձում է ծուղակը գցել Առնոլդ Գունդարսին, ով բռնցքամարտի մեծ սիրահար է, սակայն Գունդարսը պատկերացում չունի, որ Կելլին բացի բռնցքամարտից Բուդապեշտ է եկել նաև ինքնաթիռը գտնելու համար:
Դերերում[խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Էդի Մերֆի | Կելլի Ռոբինսոն |
| Օուեն Ուիլսոն | Ալեքս Սքոթ |
| Մալքհոլմ Մակդաուելլ | Առնոլդ Գունդարս |
| Ֆեմկե Յանսեն | Ռեյչել Ռայթ |
| Գարի Քոլ | Կառլոս |
| Բիլլ Մոնդի | Մակ |
| Մայքլ Դոպուդ | Ջիմ |
Մրցանակներ[խմբագրել]
2002 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ազնվամորի» մրցանակին (որպես վատագույն ֆիլմ) վատագույն դուետ և վատագույն ռիմեյք անվանակարգերում:
Փաստեր ֆիլմի մասին[խմբագրել]
- Ֆիլմը հանդիսանում է 1965 թվականին նկարահանված «Ես լրտես եմ» հեռուստատեսային սերիալի ռիմեյքը.
- Պրեմիերան կայացել է 2002 թվականի նոյմենբերի 23-ին.
- Ֆիլմի ռուսերեն անվանումն է «Խաբել բոլորին» (Обмануть всех).
- 2010 թվականին դերասան Էդդի Մերֆին ստացել է «Ոսկե Ազնվամորի» մրցանակ որպես վերջին 10 տարիների վատագույն դերասան, հաշվի առնելով նրա խաղացած դերերը նաև «Պլուտո Նեշի արկածները» (2002 թ.), «Շոուն սկսվում է» (2002 թ.) «Նորբիտ» (2007 թ.) և «Պատկերացրեք որ» (2009 թ.) ֆիլմերում.
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Ես լրտես եմ(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- ֆիլմը allrovi.com կայքում (անգլերեն)
- ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)