Եսթեր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եսթեր-ից)

Եսթեր, Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք: Կազմվել է մինչև մ.թ.ա. 160-ը: Բաբելոնյան իշխանության անկումից հետո շատ հրեաներ, որոնք չէին վերադարձել «Ավետյաց երկիր», ընկել էին պարսից տիրապետության տակ: Արտաշես արքայի կինըª գեղեցկուհի Եսթերը, իր խնամակալի և ազգականիª հրեա պաշտոնյա Մուրթքեի խորհրդով փրկում է հրեական համայնքը ոչնչացման սպառնալիքից, որը ձգտում էր իրականացնել Արտաշես արքայի առաջին նախարար Համանը: Նախարարին կախում են, իսկ Եսթերն ու Մուրթքեն` առավել մեծարվում: Այս իրադարձությունը ոգեկոչելու համար սահմանվում է Փուրիմ տոնը, որը հրեաներն առանձնահատուկ հանդիսավորությամբ նշում են ցայսօր:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով