Եսայի Յաղուբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Յաղուբյան
Դիմանկար
Ծնվել է1878[1]
ԾննդավայրՅողունօլուք, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1957[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Եսայի Սարգսի Յաղուբյան (1878[1], Յողունօլուք, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից։

Պայքարել է թուրքական կառավարության հայահալած գործողությունների դեմ և 1902 թվականին ստիպված հեռացել ԱՄՆ։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ Յողունօլուք (Մուսա լեռան շրջակայքում)։ Հերոսամարտի նախօրեին հայթայթել է զենք և զինամթերք։ Տեղահանության մասին թուրքական կառավարության հրահանգից հետո եղել է ինքնապաշտպանության գաղափարի պաշտպաններից և կազմակերպիչներից։ Հերոսամարտի ժամանակ գտնվել է առաջավոր գծում, ցուցաբերել մեծ արիություն[2]։

Մուսալեռցիների տարհանման ժամանակ Ֆրանսիական ծովային հրամանատարությունը՝ որպես հարգանքի դրսևորում, Եսայի Յաղուբյանին թույլ է տվել իր մոտ պահել զենքը և առանձին խցիկ է տրամադրել մարտանավի մեջ։ 1919 թվականին Պորտ Սաիդից վերադարձել է Մուսալեռ, այնուհետո Լիբանան և 1947 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան որտեղ աշխատել է որպես պահակ Երևանի դպրոցներից մեկում։ Մահացել է 1957 թվականին Երևանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 114—115.
  2. 2,0 2,1 LLC, Ayb Solutions. «ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 114