Չափերով մոտ է Նատերերի գիշերաչղջիկին. մարմնի երկարությունը 43-55 մմ է, պոչինը՝ 38-44 մմ, նախաբազկինը՝ 39-44 մմ. Գորշ ականջախեցիները նկատելի արտահայտված են եռագույն մորթու (այստեղից՝ անվանումը) ընդհանուր գունավորման վրա։ Յուրաքանչյուր մազն ունի 3 իրար հաջորդող երանգներ՝ արծաթափայլ, շեկ և մուգ գորշ, ինչն առավել նկատելի է մեջքային մասում։ Դեպի փորը գույները խամրում և սպիտակում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։