Եղևնի կեռիկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Եղևնի արծաթագույն
Եղևնի արծաթագույն
Եղևնի արծաթագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Piceoideae
Ցեղ Եղևնի (Picea)
Վերնատեսակ 'Picea'
Տեսակ Եղևնի արծաթագույն (P. pungens)
Միջազգային անվանում
Picea pungens
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևնի կեռիկավոր (լատին․՝ Picea pungens), չափազանց գեղազարդ, 20-30 մ բարձրությամբ, բրգանման պսակով մշտադալար ծառ է։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ, մշտադալար, փշատերև հզոր ծառ է, մինչև 50 մ բարձրությամբ և 100-120 սմ բնի տրամագծով։ Սաղարթը գեղեցիկ բրգաձև է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևները քառակողմ են, կոշտ, սուր, 2-3 սմ երկարությամբ, աչքի են ընկնում կապտկանաչավուն կամ արծաթավուն գունավորմամբ։ Կոները գլանաձև են, գեղազարդ, ունեն 5-10 սմ երկարություն։ Կեռիկավոր եղևնին ցրտադիմացկուն է, խոնավասեր, հաջողությամբ դիմանում է օդի չորությանը և ամառային բարձր ջերմաստիճանին, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, լավ է դիմանում քաղաքային փոշուն, վնասակար գազերին և ուժեղ քամիներին։

Լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Կարող է աճել աղքատ, հողերում, միայն թե այս դեպքում աճը խիստ դանդաղում է։ Ստվերատար է, բայց լավ Է աճում նաև առատ լուսավորվածության պայմաններում[1]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ բազմանում է սերմերով և կտրոններով, հատկապես խոնավ շրջաններում։ Մեր հանրապետության գրեթե բոլոր շրջաններում հաջողությամբ կլիմայավարժվել է և ունի լայն կիրառություն կանաչապատման մեջ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեռիկավոր եղևնին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր՝ արծաթափայլ, Էնգելմանի, կարճահասակ, կապտավուն, դեղնավուն, որոնք սաղարթի ձևի ու գույների բազմազանությամբ կարող են զարդարել ցանկացած կանաչ տնկարկ։ Կեռիկավոր եղևնին և նրա պարտիզային ձևերը խորհուրդ է տրվում օգտագործել սոլիտերներում, խմբերում և փողոցային տնկարկներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան,Քո շրջապատի ծառերը, 1983, 64 էջ