Եղջերենու հատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյկոմա շան մոտ

Եղջերենու հատ, լեյկոմա (հուն․՝ Xeiwog — սպիտակ), աչքի եղջերաթաղանթի կայուն մթագնում, բնորոշվում է եղջերաթաղանթի վրա առաջացած շարակցա–հյուսվածքային սպիտակավուն սպիով։ Առաջանում է աչքի բորբոքային հիվանդությունների և վնասումների հետևանքով։ Հազվադեպ բնածին է (ներարգանդային շրջանում կրած հիվանդությունների հետևանքով)։ Եղջերենու հատը կարող է ընդգրկել եղջերաթաղանթի մի հատվածը կամ ամբողջ եղջերաթաղանթը։ Երբեմն սերտաճում է ծիածանաթաղանթի հետ և երկրորդային գլաուկոմայի պատճառ դառնում։

Եղջերենու հատի հիմնական ախտնշանը տեսողության սրության նվազումն է։

Բուժումն իրականացվում է դեղորայքներով, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներով, ներծծող միջոցներով, հյուսվածքաբուժմամբ, հիմնականում՝ եղջերապլաստիկայով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509