Եղինջ այրող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղինջ այրող
Եղինջ այրող
Եղինջ այրող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Եղինջազգիներ (Urticaceae)
Ցեղ Եղինջ (Urtica)
Տեսակ Եղինջ այրող (U. urens)
Միջազգային անվանում
Urtica urens

Եղինջ այրող (լատին․՝ Urtíca úrens), եղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղինջ այրողը միամյա, ուշ գարնանային բույս է, ունի ոչ այնքան ուժեղ զարգացած առանցքային արմատ, որին հատուկ է լավ ցանցավորված արմատամազիկները։ Գլխավոր ցողունիկն ունի 70 սմ երկարություն։ Ցողունները քառանիստ են և ունեն ծակող փշեր։ Սերմերի բարձրությունը 1,5-2 մմ է։ Ցողունների հանգույցներում՝ գրեթե հավասար հեռավորությամբ կոթունների վրա, հակադիր նստած են սուր ծայրերով, կանոնավոր-սղոցաձև եզրերով, մուգ կանաչ գույնի, լավ արտահայտված ջղավորությամբ տերևները։ Օղականման ծաղկաբույլեր կազմող բաց դեղին և կանաչ ծաղկապատյանով արական և իգական ծաղիկները նստած են տերևածոցերում։ Ամբողջ բույսը ծածկված է խայթող-այրող գեղձամազիկներով։ Հայաստանում աղբոտում է լեռնային, լեռնատափաստանային ու անտառատափաստանային գոտիների ցանքերն, արոտներն ու մարգագետինները[1]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ գարնան ընթացքում աճում է սերմերով։ Մեկ բույսը կարող է տալ մինչև 1300 սերմ։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։ Որպես մոլախոտ աճում է աղբավայրերում, այգիներում և ցանքսերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերում և Արցախում[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, սերմերն ու արմատները։ Այրող եղինջն ունի արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, վերքամոքիչ, ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն։ Տերևներն կիրառում են որպես օգտակար, վիտամիններով հարուստ բանջարեղեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանի տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, 1980
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ այրող» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ այրող» հոդվածին։