Եղիազար Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիազար Լազարյան
1788[1][2] կամ փետրվարի 17, 1797(1797-02-17) - մոտ 1870-ականներ[1][2] կամ հոկտեմբերի 14, 1871(1871-10-14)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրՌուսաստան կամ Բրյուսել, Բելգիա
ԳերեզմանBrzeg Dolny
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգնդապետ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-պարսկական պատերազմ և Ռուս-թուրքական պատերազմ
ԿրթությունՀաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Առյուծի և Արևի շքանշան, Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան

Աղազար Նազարեթի Լազարյան (1788[1][2] կամ փետրվարի 17, 1797(1797-02-17), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մոտ 1870-ականներ[1][2] կամ հոկտեմբերի 14, 1871(1871-10-14), Ռուսաստան և Բրյուսել, Բելգիա), ռուսական բանակի գնդապետ էր, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, 1828 թվականի պարսկահայերի գաղթի կազմակերպիչներից։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1814 թվականից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիական հեծյալ գնդում։ 1827 թվականի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիզի գրավմանը, Եղել Թավրիզի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին։ 1828 թվականի փետրվարին Պասկեվիչը Լազարյանին նշանակել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետ։ 1828-1829 թվականներին այդ հանձնաժողովը Ատրպատականից Հայկական մարզ ու Արցախ գաղթեցրեց ավելի քան 50 հազար (8249 ընտանիք) հայ։ Դրա համար նա պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ Ներսես Աշտարակեցու աքսորվելուց (1828) հետո Լազարյանը հայկական աշխարհազոր ստեղծելու և հայկական պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Լազարյանը թողել է զինվորական ծառայությունը։ 1830 թվականին պարգևատրվել է Առյուծ և Արև պարսկական շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469