Եղիազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիազար
Կառավարում
Տիտղոս «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ»
Ժամանակամիջոց 682-689
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
← Ուխտանես        Ներսես Ա →

Եղիազար (- 688), հայ հոգևորական գործիչ, Աղվանից կաթողիկոս (682-689)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիազարը նախապես եղել է Շաքիի եպիսկոպոսը, ապա 682 թվականին դարձել է Աղվանից կաթողիկոս, հաջորդելով՝ Ուխտանես կաթողիկոսին (671-682)[1]։ Գիտակցելով արաբական տիրապետության հետևանքով հայոց Արևելից Կողմանց բնակչության ազգային ինքնուրույնությանը սպառնացող վտանգը՝ հոգևոր-եկեղեցական զանազան միջոցառումներով Մեսրոպ Մաշտոցի՝ Գիսում (Ուտիք) թաղած խաչի գյուտը, բորբոքել է տեղի բնակչության լուսավորչական քրիստոնեական ջերմեռանդությունը, առավել ամրապնդել իր նվիրապետության ու հայոց կաթողիկոսության կապերը։

Եղիազարի նախաձեռնությամբ է կազմակերպվել Արցախի Մեծ Կողմանք գավառի եպիսկոպոս Իսրայելի բանագնացությունը, որի նպատակն էր բարեկամության հաստատումով վերջ դնել Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս բնակվող հոների ու խազարների, ասպատակություններին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի», Ե․, 1969։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 108.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 505