Եղեգնահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեգնահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կռունկանմաններ
Ընտանիք Ջրահովվիկներ
Ցեղ Եղեգնահավեր
Տեսակ G. chloropus
Լատիներեն անվանում
Gallinula chloropus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման վայրեր     Տարածքներ, որտեղ ողջ տարին բնակվում են     Ձմեռելու վայրեր
Gallinula chloropus

Եղեգնահավ (լատին․՝ Gallinula chloropus), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 50-55 սմ, կենդանի զանգվածը՝ 250-450 գ։ Մարմնի փետրածածկը վերևից գորշասևավուն է, ներքևից՝ սևամոխրագույն։ Կողքերի երկայնքով կան սպիտակ շերտեր։ Ներքնապոչը սև ու սպիտակ է։ Ճակատի վահանաձև կոշտուկը և կտուցը կարմիր են, կտուցի ծայրը՝ դեղին։ Երիտասարդը հիմնականում մուգ դարչնագույն է, կոկորդը և փորը աղոտ սպիտակ։ Կտուցը դարչնագույն է։ Ճարպկորեն տեղաշարժվում է եղեգի խիտ մացառուտներում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի է դիմում ծուլորեն, իսկ թռչելիս անմիջապես վայրէջք է կատարում։ Լողում է՝ գլուխը հետ ու առաջ տարուբերելով ու պոչը շարժելով, քայլում՝ գլուխն առաջ խոնարհած։ Ձայնը նման է ուժգին ճիչի։ Բնակվում է լճերի, դանդաղահոս գետերի ափերին, ճահճոտ եղեգնուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, ջրաճահճային բույսերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան խաղերն սկսվում են ապրիլ-մայիսին։ Դնում է 43 մմ տրամագծով, դեղնադարչնագույն՝ մուգ պտերով 5-13 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21-24 օր։ Թռիչքին կայուն տիրապետող ձագերի խմբավորումներն առաջանում են հունիս-օգոստոսին։ Համարվում է որսի թռչուն։ Բնադրում է հին եղեգի կույտի վրա։ Բույնը գավաթաձև է, պատրաստում է եղեգի ցողուններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնահավ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնահավ» հոդվածին։